Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նպա­տա­կը նույնն է

Նպա­տա­կը նույնն է
25.10.2019 | 00:39

Թեև Ռո­բերտ Քո­չա­րյա­նը կա­լա­նա­վոր­ված է, բայց նրա թի­մը շատ բուռն է աշ­խա­տում։ Հա­վա­քագր­վում են բո­լոր շր­ջա­նակ­նե­րից`քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րից սկ­սած մինչև շար­քա­յին քա­ղա­քա­ցի­ներ։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, բա­վա­կան հե­տաքր­քիր ի­րա­վի­ճակ է ստեղծ­վել քա­ղա­քա­կան ո­րո­շա­կի ակ­տի­վու­թյուն հան­դես բե­րող այն մարդ­կանց շր­ջա­նա­կում, որոնք դեմ են իշ­խա­նու­թյուն­նե­րին, ժա­մա­նա­կին աշ­խա­տել են և՛ Սերժ Սարգ­սյա­նի, և՛ Ռո­բերտ Քո­չա­րյա­նի թի­մի հետ։ Սա է պատ­ճա­ռը, որ նրան­ցից ո­մանք մի օր Սարգ­սյա­նի թի­մա­կից­նե­րի հետ են, մյուս օ­րը` Քո­չա­րյա­նի։ Սա եր­կու կող­մերն էլ նոր­մալ են հա­մա­րում, քա­նի որ ընդ­հա­նուր նպա­տակ ու­նեն։
Ի տար­բե­րու­թյուն սարգ­սյա­նա­կան թի­մի, ո­րը դան­դաղ քայ­լե­րով է շտա­պում, քո­չա­րյա­նա­կան­նե­րը մար­տա­կան են տրա­մադր­ված և ա­րագ քայ­լե­րի կողմ­նա­կից են։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ