ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պա­տե­րազ­մը մեր քթի տակ է, իսկ մենք ա­ռա­վո­տից ե­րե­կո դա­տա­վա­րու­թ­յուն­նե­րով ենք զբաղ­վում»

«Պա­տե­րազ­մը մեր քթի տակ է, իսկ մենք ա­ռա­վո­տից ե­րե­կո դա­տա­վա­րու­թ­յուն­նե­րով ենք զբաղ­վում»
29.10.2019 | 00:38

«Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ, նախ­կին վար­չա­պետ Ա­րամ Սարգ­սյա­նը չի ցան­կա­նում, որ «Հոկ­տեմ­բե­րի 27»-ի գոր­ծով նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի նման քա­ղա­քա­կան դա­տա­վա­րու­թյուն լի­նի: Որ­պես­զի լիար­ժեք ի­րա­վա­կան գնա­հա­տա­կան տր­վի ոճ­րա­գոր­ծու­թյա­նը, ա­սում է, հա­մա­պա­տաս­խան եր­կիր ու հզոր պե­տու­թյուն պետք է ու­նե­նանք: Սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բայրն ըն­դգ­ծում է՝ պա­տե­րազ­մը մեր քթի տակ է, իսկ մենք ա­ռա­վո­տից ե­րե­կո դա­տա­վա­րու­թյուն­նե­րով ենք զբաղ­վում. «Դա­տա­վա­րու­թյուն­նե­րը կհամ­բե­րեն, պա­տե­րազ­մը չի համ­բե­րի, լուրջ խն­դիր­ներ ու­նենք, երկ­րի տն­տե­սու­թյան, զար­գաց­ման և, ի­հար­կե, դա­տաի­րա­վա­կան հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման ա­ռու­մով: Ա­ռանց այդ հա­մա­կար­գի բա­րե­փոխ­ման որևէ դա­տա­վա­րու­թյուն հույս չի ներ­շն­չե­լու: Շատ ցան­կա­նա­յի, որ «Հոկ­տեմ­բե­րի 27-ի» դա­տա­վա­րու­թյան ժա­մա­նակ բա­ցա­հայտ­վեր բուն գոր­ծը, բա­ցա­հայտ­վեր ըստ էու­թյան, բայց այն չի բա­ցա­հատ­վել, քա­նի որ քա­ղա­քա­կան են­թա­տեքստ է ու­նե­ցել։ Նա­խորդ իշ­խա­նու­թյուն­ներն ա­սում էին` «ու­չաստ­կո­վիի» գործ է, ու ա­մեն ինչ ա­նում էին, որ խն­դի­րը սևեռ­վեր ոճ­րա­գոր­ծու­թյունն ի­րա­կա­նաց­րած հինգ մար­դու վրա միայն: Դա­տա­կան հա­մա­կարգն այ­սօր լուրջ պրոբ­լեմ­նե­րի մեջ է, պրոբ­լեմ ու­նենք նաև Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նում»:


Ըստ Սարգ­սյա­նի՝ այ­սօր­վա քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րին հետևում է նաև գլ­խա­վոր հան­ցա­գործն ու են­թադ­րու­թյուն­ներ, եզ­րա­կա­ցու­թյուն­ներ է ա­նում: Եվ ինչ­պես բան­տում գտն­վող ցան­կա­ցած անձ, ո­րը մտա­ծում է օր ա­ռաջ դուրս գալ այդ­տե­ղից, շա­րու­նա­կում է նա, Հու­նա­նյա­նը կա­րող է տար­բեր վար­կած­ներ մտա­ծել, թե ո­րը շա­հե­կան կլի­նի իր հա­մար: «Թեև օր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­հագր­գռ­ված են գոր­ծի բա­ցա­հայտ­մամբ և այդ ա­ռու­մով կաս­կած չեն հա­րու­ցում, բայց այս փու­լում չէի ցան­կա­նա, որ գոր­ծը վե­րա­բաց­վեր: «Հոկ­տեմ­բե­րի 27»-ի նման բարդ դա­տա­վա­րու­թյուն­նե­րը պետք է տե­ղի ու­նե­նան այն­պի­սի ժա­մա­նակ, երբ դա­տաի­րա­վա­կան հա­մա­կարգն ամ­բող­ջու­թյամբ ձևա­փոխ­ված կլի­նի, երբ հան­րա­յին լուրջ վս­տա­հու­թյուն կու­նե­նանք, պե­տու­թյունն էլ իս­կա­պես ու­ժե­ղա­ցած կլի­նի: Պետք է երկ­րի տն­տե­սու­թյան ու բա­նա­կի ամ­րու­թյան, ա­պա նոր դա­տա­վա­րու­թյուն­նե­րի մա­սին մտա­ծենք: Երբ ՀՀ-ն ու­ժեղ կլի­նի, այդ ժա­մա­նակ նոր կա­րող ենք ստու­գել ար­տա­քին քա­ղա­քա­կան վար­կա­ծը: Չեմ կար­ծում, որ այ­սօր, երբ Ռու­սաս­տա­նի նա­խա­գա­հը, Հա­յաս­տան այ­ցե­լե­լով, ցան­կա­նում է հան­դի­պել Ռո­բերտ Քո­չա­րյա­նին, կամ Ռու­սաս­տա­նի դես­պա­նա­տա­նը հան­դի­պում է Քո­չա­րյա­նի կնո­ջը, ի­րենց իշ­խա­նու­թյուն­ներն էլ ա­մեն կերպ ա­ջակ­ցում են երկ­րում բազ­մա­թիվ մե­ղադ­րանք­նե­րի հա­մար մե­ղադր­վող Քո­չա­րյա­նին, իշ­խա­նու­թյուն­նե­րը կա­րող են ստու­գել ար­տա­քին քա­ղա­քա­կան մի­ջամ­տու­թյու­նը: Գոր­ծի՝ քա­ղա­քա­կան են­թա­տեքստ ստա­նա­լուն, կրկ­նում եմ, կա­տեր­գո­րիկ դեմ եմ: Մեզ միայն ար­դա­րա­դա­տու­թյուն է պետք»,- եզ­րա­փա­կում է նա:


Ա­րամ Սարգ­սյա­նը լրագ­րող­նե­րի հետ այս ճե­պազ­րույ­ցը Ե­ռաբ­լուր զին­վո­րա­կան պան­թո­նում ու­նե­ցավ, որ ա­մեն տար­վա նման մար­դա­շատ չէր հոկ­տեմ­բե­րի 27-ին: Ոճ­րա­գոր­ծու­թյան զոհ դար­ձած սպա­րա­պետ Վազ­գեն Սարգ­սյա­նի շի­րի­մին էին այ­ցե­լել նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը, հա­րա­զատ­նե­րը, մար­տա­կան ըն­կեր­ներն ու ուղ­ղա­կի քա­ղա­քա­ցի­ներ: Քա­ղա­քա­կան ու­ժե­րը, պե­տա­կան այ­րե­րը, մշա­կու­թա­յին ու հա­սա­րա­կա­կան դեմ­քե­րը, ըստ երևույ­թին, մո­ռա­ցել էին օր­վա խոր­հր­դի ու սպա­րա­պե­տի մա­սին: Երկ­րա­պահ կա­մա­վո­րա­կան միու­թյան նա­խա­գահ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նից, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Դա­վիթ Տո­նո­յա­նից, «Ա­դեկ­վաԴ» ու «Հան­րա­պե­տու­թյուն» կու­սակ­ցու­թյուն­նե­րից, գրող­նե­րի նա­խա­գահ Էդ­վարդ Մի­լի­տո­նյա­նից, ներ­քին գոր­ծե­րի նախ­կին նա­խա­րար Սու­րեն Աբ­րա­հա­մյա­նից, նախ­կին փոխ­վար­չա­պետ Վա­հան Շիր­խա­նյա­նից ու ԱԺ նախ­կին փոխ­նա­խա­գահ Հեր­մի­նե Նաղ­դա­լյա­նից զատ Ե­ռաբ­լու­րի բար­ձուն­քում այլ դեմ­քե­րի չհան­դի­պե­ցինք: «Հոկ­տեմ­բե­րի 27-ի» մա­սին պա­տեհ ու ան­պա­տեհ ա­ռիթ­նե­րով ե­լույթ­ներ ու­նե­ցող թե՛ իշ­խա­նու­թյան, թե՛ ընդ­դի­մու­թյան, թե՛ ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը փաս­տա­ցի ամ­րագ­րե­ցին՝ պե­տա­կան 8 այ­րի սպա­նու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը ոչ այլ ինչ են, ե­թե ոչ ա­մե­նա­տար­բեր ձևի ու բնույ­թի շա­հար­կում: Մեր դի­տարկ­մանն ի պա­տաս­խան, թե ին­չու ղե­կա­վար ան­ձինք այս տա­րի Ե­ռաբ­լուր չեն այ­ցե­լել, մեր­ձիշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից պա­տաս­խա­նե­ցին՝ ո­րո­շել են ԱԺ բա­կում զո­հե­րի հի­շա­տա­կին տե­ղադր­ված հու­շար­ձա­նի մոտ ծա­ղիկ խո­նար­հե­լով սահ­մա­նա­փակ­վել: Բայց ե­թե վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն անձ­ամբ չէր կա­րող ութ զո­հե­րի շի­րիմ­նե­րին էլ այ­ցե­լել, ա­պա դա կա­րող էին ա­նել օ­րենս­դի­րի ու գոր­ծա­դի­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը: Ո՛չ փոխ­վար­չա­պե­տե­րին, ո՛չ ԱԺ փոխ­խոս­նակ­նե­րին, ո՛չ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան որևէ պատ­գա­մա­վո­րի ամ­բողջ օր­վա ըն­թաց­քում չհան­դի­պե­ցինք Ե­ռաբ­լու­րում:


Ցա­վոք, ոճ­րա­գոր­ծու­թյան 20-րդ տա­րե­լի­ցին Վազ­գեն Սարգ­սյա­նի մտ­քերն ու գա­ղա­փար­ները զօր ու գի­շեր մեջ­բե­րող­նե­րն «ան­տե­սել էին» նրան: Հոկ­տեմ­բե­րի 27-ի զո­հե­րի հու­շա­կո­թո­ղի մոտ (ԱԺ բա­կում) վար­չա­պետ Փա­շի­նյա­նի հետ հա­ճե­լի զրույ­ցի բռն­ված, «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նը, որ ոչ հե­ռա­վոր ան­ցյա­լում Վազ­գեն Սարգ­սյա­նի եղ­բոր թի­մա­կիցն էր, ո՛չ ե­կել, ո՛չ էլ, ինչ­պես հաս­կա­ցանք, իր կու­սակ­ցու­թյան ա­նու­նից ծաղ­կեպ­սակ էր ու­ղար­կել: Բայց դա այն օրն էր, երբ պե­տա­կան բո­լոր այ­րե­րը, քա­ղա­քա­կան ու մշա­կու­թա­յին գոր­ծիչ­նե­րը, ան­կախ հա­յացք­նե­րից ու գզվռ­տոց­նե­րից, պետք է մի քա­նի րո­պե ժա­մա­նակ գտ­նեին ու միաս­նա­բար այ­ցե­լեին թե՛ սպա­րա­պետ Սարգ­սյա­նի, թե՛ մյուս զո­հե­րի շի­րիմ­նե­րին:


Խոր­հր­դա­րա­նի բա­կում տե­ղադր­ված հու­շար­ձա­նի մոտ Յու­րի Բախ­շյա­նի այ­րին՝ Ա­նա­հիտ Բախ­շյա­նը, այս են­թա­տեքս­տով երևի դի­մեց վար­չա­պետ Փա­շի­նյա­նին ու ԱԺ փոխ­նա­խա­գահ Ա­լեն Սի­մո­նյա­նին. «Շատ կու­զեի՝ Յու­րա­յի ֆիլ­մին կա­ռա­վա­րու­թյու­նից մարդ լի­ներ: Պա­րոն վար­չա­պետ, գի­տեմ՝ Դուք երկ­րում չէիք: Ա­լե՛ն, դո՞ւ ին­չու չե­կար»:
Ինչ­քան էլ քն­նա­դա­տենք նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րին, գո­նե այս հար­ցում նրանք չէին թե­րա­նում, պե­տա­կան այ­րե­րի հի­շա­տա­կը հար­գում էին՝ ըստ հա­վուր պատ­շա­ճի: Սերժ Սարգ­սյա­նը նա­խա­գա­հու­թյան բո­լոր տա­րի­նե­րին (ինչ­պես և այս տա­րի) հոկ­տեմ­բե­րի 27-ին ան­ձամբ է այ­ցե­լել թե՛ Ե­ռաբ­լուր, թե՛ Պան­թեոն:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 4360

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ