Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նա «հաս­կա­նում էր միշտ ֆու­խա­րա­յի հա­լից» (բայց ո՛չ Նի­կոլն ինձ կհաս­կա­նար, ո՛չ էլ...)

Նա «հաս­կա­նում էր միշտ ֆու­խա­րա­յի հա­լից» (բայց ո՛չ Նի­կոլն ինձ կհաս­կա­նար, ո՛չ էլ...)
20.12.2019 | 00:14
Մի քա­նի օր է մա­մու­լը գրում է, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի դս­տեր՝ Մա­րիամ Փա­շի­նյա­նի հա­մար թան­կար­ժեք՝ 27 հա­զար դո­լար ար­ժո­ղու­թյամբ մե­քե­նա են գնել։ Հե­տո պարզ­վեց, որ չեն գնել, դա վար­չա­պե­տի պե­տա­կան պահ­պա­նու­թյան մե­քե­նա­նե­րից է, ո­րը տրա­մադր­վում է նաև նրա ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րին։ «Այն, որ իմ ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րը որևէ տրանս­պոր­տա­յին մի­ջո­ցով տե­ղից տեղ են շարժ­վում, այդ մե­քե­նան իմ ըն­տա­նի­քի ան­դա­մի հա­մար չի գն­ված, գն­ված է պե­տա­կան պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյան աշ­խա­տող­նե­րի հա­մար, ո­րոնք ի­րա­կա­նաց­նում են վար­չա­պե­տի ըն­տա­նի­քի ան­դամ­նե­րի անվ­տան­գու­թյու­նը»,- շտա­պեց մեկ­նա­բա­նել Նի­կոլ Փա­շի­նյա­նը։ Չխո­րա­նա­լով հար­ցի բուն էու­թյան մեջ, ի­մա՝ չքն­նե­լով, թե այդ ի՞նչ լուրջ վտանգ է սպառ­նում «թա­գա­վո­րի աղջ­կան», որ պե­տա­կան պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյու­նը պի­տի հա­տուկ մե­քե­նա հատ­կաց­նի նրան, անդ­րա­դառ­նանք մի հան­գա­ման­քի միայն։
Ըն­դա­մե­նը մեկ ան­գամ հե­ծա­նի­վով աշ­խա­տա­տեղ հա­սած վար­չա­պե­տը շա՜տ շուտ հաս­կա­ցավ՝ էս ին­չի՞ հետևից է ըն­կել, երբ այ­սու­հետ իր գր­պա­նում են «կա­խար­դա­կան փայ­տի­կով» ձեռք գցած վար­չա­պե­տա­կան ա­թո­ռի ըն­ձե­ռած փայ­լը, շքե­ղու­թյուն­ներն ու ա­ներևա­կա­յե­լի հա­ճույք­նե­րը։ Նրա ցու­ցա­բե­րած ան­հա­գուրդ ա­խոր­ժա­կի հետ հա­մա­կերպ­վեց հան­րու­թյունն ու հռե­տո­րա­կան հար­ցադ­րում չկա­տա­րեց՝ Նի­կո՞լ, էս ո՞նց հաս­կա­նանք… ա­ռա­ջին օ­րե­րին հե­ծա­նի­վով, մետ­րո­յով էիր աշ­խա­տան­քի գնում, ին­չու՞ միան­գա­մից իշ­խա­նա­վո­րի «մուն­դի­րը» հա­գար։ Ի՞նչ պա­տա­հեց, որ պաշ­տո­նյա­նե­րի՝ հե­ծա­նի­վով երթևե­կե­լու մա­սին եվ­րո­պա­կան օ­րի­նակն էլ գրո­ղի ծոցն ու­ղար­կե­ցիր։
Նույն հան­րու­թյու­նը նաև չհար­ցադ­րեց՝ ա՛յ ժո­ղովր­դի «ծո­ցից» ե­լած վար­չա­պետ, ին­չու՞ մի օր սե­փա­կան դս­տերդ խոր­հուրդ չտ­վե­ցիր ա­ռողջ ապ­րե­լա­կերպ դրսևո­րել, ձեռ­քի հետ էլ հա­սա­կա­կից­նե­րին որ­պես օ­րի­նակ ծա­ռա­յել ու քա­ղա­քում զբոս­նել հե­ծա­նի­վով, թիկ­նա­պահ­նե­րի ու մե­քե­նա­նե­րի (հաս­կա­ցանք, որ պե­տա­կան պահ­պա­նու­թյանն են, բայց, ի վեր­ջո, բյու­ջեի հաշ­վին են, չէ՞, օ­րը 20 ան­գամ ա­նի­մաստ այս ու այն սր­ճա­րան, խա­նութ գնում-գա­լիս) շա­րա­սյունն էլ հե­տը քարշ չտալ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Հ.Գ. Ե­րեկ՝ դեկ­տեմ­բե­րի 19-ին, աշ­խա­տան­քի գնա­ցի Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կով ու՞… զար­ման­քից կար­կա­մե­ցի. ոս­տի­կա­նա­կան պատ­նե­շը (մի քա­նի շար­քով) շր­ջա­փա­կել էր կա­ռա­վա­րու­թյան շեն­քի մուտ­քը։ Հա­վաք­ված­ներն էլ մի քա­նի տաս­նյակ մար­դիկ էին։ Պարզ­վեց` մի քա­ղա­քա­ցի սպառ­նում է ինք­նաս­պան լի­նել: Ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ բղա­վե­լու հրա­պա­րա­կով մեկ՝ Նի­կո՛լ, ա՛յ «ժող­վար­չա­պետ», դու՛րս ա­րի, լսի՛ր «ֆու­խա­րա­յի հա­լից» (չա­կերտ­ված ար­տա­հայ­տու­թյան հե­ղի­նա­կը, պա­րոն Փա­շի­նյան, Չա­րենցն է, Թու­մա­նյա­նը չէ) բո­ղո­քող քա­ղա­քա­ցուն, էդ ու­մի՞ց ես թաքն­վում ոս­տի­կա­նա­կան հզոր պատ­նե­շի թի­կուն­քում։ Էդ ու­մի՞ց ես վա­խե­նում, «ազ­գըն­տիր» «ժող­վար­չա­պետ»։ Դու՛րս արի, «մարդ ա վա­տա­ցել»: Բայց չբ­ղա­վե­ցի։ Լռե­ցի, ո­րով­հետև Փա­շի­նյանն «ար­խա­դաշ Լե­նի­նը» չէր, ո­րը «…մեծ էր, ինչ­պես ա­մե­նա­մեծ խա­լիֆ,
Բայց այն­պի­սի՛ խա­լիֆ,
Որ հաս­կա­նում էր միշտ ֆու­խա­րա­յի հա­լից»։ Ին­չի պատ­ճա­ռով էլ հենց սի­րում էր «նրան տրա­պի­զոն­ցի Ա­լին»։
Ո՛չ Նի­կոլն ինձ կհաս­կա­նար, ո՛չ էլ ոս­տի­կան­նե­րը։ Ես էլ, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, կհայ­տն­վեի Նի­կո­լի սի­րած հաս­տա­տու­թյու­նում։
Մտ­քումս կրկ­նե­լով «Լե­նինն ու Ա­լին» պոե­մի տո­ղե­րը` ուղղ­վե­ցի խմ­բագ­րու­թյուն։ Ոտ­քով։ Ան­գամ հե­ծա­նիվ չու­նեմ, ուր մնաց՝ 27 հա­զար դո­լար ար­ժո­ղու­թյամբ ավ­տո­մե­քե­նա։
Դիտվել է՝ 4962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ