Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Հան­րու­թ­յու­նը հաղ­թել է ոչ միայն մար­տի, այլ նաև դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում»

«Հան­րու­թ­յու­նը հաղ­թել է ոչ միայն մար­տի, այլ նաև դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում»
17.04.2020 | 00:16
Հան­րա­պե­տու­թյան եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն ար­դա­րաց­ված է հա­մա­րում ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղո­վին մաս­նակ­ցե­լու իր ո­րո­շու­մը: Ազ­գա­յին ժո­ղո­վում ձևա­վոր­ված հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րը ե­րեկ՝ ապ­րի­լի 16-ին, շուրջ 5 ժամ հար­ցեր են ուղ­ղել հան­րա­պե­տու­թյան եր­րորդ նա­խա­գա­հին:
«Նիստն ըն­թա­ցել է նոր­մալ պայ­ման­նե­րում, փո­խա­դարձ հար­գան­քի մթ­նո­լոր­տում։ ՈՒ­րախ եմ, որ կա­րո­ղա­ցել եմ լրա­ցու­ցիչ տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նել ապ­րի­լյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ։ Ցա­վոք սր­տի, ես հնա­րա­վո­րու­թյուն չու­նեմ ձե­զա­նից յու­րա­քան­չյու­րի հար­ցին պա­տաս­խա­նե­լու, ո­րով­հետև դրանք այն­քան կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­ներ էին, որ ոտ­քի վրա ան­հար է հաս­նել այն նպա­տա­կին, որ ես ու­նեմ: Իսկ իմ նպա­տա­կը շատ պարզ է՝ հան­րու­թյանն ի­րա­կան ու հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ հայտ­նել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին»,- հա­վե­լում է Սարգ­սյա­նը:
Նա վս­տա­հեց­նում է՝ պատ­րաս­տա­կամ է ոչ միայն հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ­նե­րի, այլ նաև լրագ­րող­նե­րի հար­ցե­րին պա­տաս­խա­նե­լու: Հար­ցե­րը, սա­կայն, հս­տա­կեց­նում է, պետք է բա­ցա­ռա­պես ապ­րի­լյան պա­տե­րազ­մին վե­րա­բե­րեն, քա­ղա­քա­կա­նու­թյան մա­սին դեռևս չի խո­սի. «Պատ­րաստ եմ պա­տաս­խա­նե­լու բո­լոր հար­ցե­րին, ո­րով­հետև նպա­տակ ու­նեմ հան­րու­թյա­նը հա­վաս­տի տե­ղե­կու­թյուն­ներ հասց­նե­լու ապ­րի­լյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին, որ­տեղ մեր հան­րու­թյու­նը հաղ­թել է ոչ միայն մար­տի, այլ նաև դի­վա­նա­գի­տա­կան դաշ­տում»:
Ազ­գա­յին ժո­ղո­վի պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը, որ նաև ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն է, նույն­պես փաս­տում է՝ հան­դի­պումն ան­ցել է հան­դարտ ու կա­ռու­ցո­ղա­կան մթ­նո­լոր­տում: Քո­չա­րյա­նը դրա­կան է հա­մա­րում Սարգ­սյա­նի այցն ու ըն­դգ­ծում. «Հանձ­նա­ժո­ղով եր­րորդ նա­խա­գա­հի այ­ցից հե­տո պետք է այ­ցե­լեն նաև այն պաշ­տո­նյա­նե­րը, որ մինչ այս հրա­ժար­վել են: Խոս­քը Յու­րի Խա­չա­տու­րո­վի մա­սին է: Սերժ Սարգ­սյանն ինքն էլ ա­սաց, որ Յու­րի Խա­չա­տու­րո­վի չգա­լը սխալ էր: Փո­խան­ցեց՝ մինչև այս­տեղ գա­լը խո­սել է Յու­րի Խա­չա­տու­րո­վի հետ և ա­սել՝ ճիշտ կլի­ներ, որ գար մեզ հետ հան­դիպ­ման։ Կար­ծում եմ՝ Սերժ Սարգ­սյա­նի՝ մեզ մոտ լի­նե­լուց հե­տո, ճիշտ կլի­նի, որ Յու­րի Խա­չա­տու­րովն էլ գա և պա­տաս­խա­նի ի­րեն վե­րա­բե­րող հարց­րին»: Հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հը հս­տա­կեց­նում է՝ «Սարգ­սյա­նից ի­րենք ստա­ցել են բո­լոր այն հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը, որ փո­խան­ցել է Սերժ Սարգ­սյա­նը, բայց դրանք բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը չեն, և ամ­բող­ջա­կան կլի­նեն այն դեպ­քում, երբ հանձ­նա­ժո­ղո­վում լսեն բո­լոր պաշ­տո­նյա­նե­րին»։ Հա­վե­լում՝ Սերժ Սարգ­սյա­նը նույն­պես պաշ­տո­նյա­նե­րի ա­նուն­ներ է տվել, ո­րոնք ու­նեն մի շարք հար­ցե­րի պա­տաս­խան­ներ։
«Նա ի­րեն ուղղ­ված հար­ցե­րին պա­տաս­խա­նել է այն­քա­նով, որ­քա­նով տի­րա­պե­տում է, բայց բա­ներ կան, որ կա­րող է և չհի­շել կամ ի­րեն զե­կու­ցած չի­նեն։ Հի­մա մեզ հե­տաքր­քիր է՝ չեն զե­կու­ցե՞լ, թե՞ չի հի­շում։ Կգա մի օր, երբ այս ձայ­նագ­րու­թյուն­նե­րը, ո­րոնք հարս­տաց­նում են ապ­րի­լյան դեպ­քե­րի ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րը, ամ­բող­ջա­կան կլի­նեն ու հան­րու­թյա­նը հա­սա­նե­լի: Սերժ Սարգ­սյա­նը բա­վա­կան պատ­րաստ­ված էր և մինչև մեր աշ­խա­տանք­նե­րի սկս­վե­լը նե­րա­ծա­կան խոս­քով հան­դես ե­կավ, ո­րը կկց­վի մեր եզ­րա­կա­ցու­թյա­նը»,- նշում է պատ­գա­մա­վորն ու ամ­փո­փում՝ Սարգ­սյա­նի պա­տաս­խան­ներն ինչ-որ չա­փով նոր բա­ցա­հայ­տում­ներ են ա­րել:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 6546

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ