Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թշնա­մուն ոչ թե սահ­մա­նից ներս, այլ դուրս պի­տի փնտ­րել

Թշնա­մուն ոչ թե սահ­մա­նից ներս, այլ դուրս պի­տի փնտ­րել
14.07.2020 | 12:48

Զար­մա­նա­լի ազգ ենք, հենց վտան­գը չո­քում է մեր դռա­նը, իշ­խա­նու­թյան ե­րեկ­վա ա­մե­նա­սուր քն­նա­դատ­նե­րը մո­ռա­նում են բո­լոր հա­կա­սու­թյուն­նե­րը, խն­դիր­նե­րը մի կողմ են թող­նում, մի բուռ են դառ­նում ու միա­վոր­վում բա­նա­կին։ Ե­րեկ միշտ բա­ցա­սա­կան է­ներ­գիա­յով ո­ղող­ված ֆեյս­բու­քյան հար­թա­կում այլ տրա­մադ­րու­թյուն­ներ էին։ Բո­լո­րի մտ­քերն ու ա­ղոթք­նե­րը զին­վո­րի ու բա­նա­կի հետ էին (չնա­յած պղ­տոր ջրում ձուկ որ­սա­ցող­ներ է­լի կա­յին)։


Հա­կա­ռա­կոր­դը կր­կին Տա­վու­շի ուղ­ղու­թյամբ սադ­րիչ գոր­ծո­ղու­թյուն­ներ էր ա­րել, հրե­տա­կո­ծել էր հայ­կա­կան դիր­քե­րը, ՈՒԱԶ մակ­նի­շի ավ­տո­մե­քե­նա­յով սահ­մա­նը խախ­տե­լու փորձ կա­տա­րել։ ՈՒ­շագ­րավ է, որ Ադր­բե­ջանն ակ­տի­վա­ցել է հայ­կա­կան, ոչ թե ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան դիր­քե­րի ուղ­ղու­թյամբ, ին­չը նշա­նա­կում է պա­տե­րազ­մի մեջ մտ­նել հենց Հա­յաս­տա­նի հետ, ո­րը ՀԱՊԿ ան­դամ եր­կիր է։ Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով այ­սօր թշ­նա­մու դեմ փառ­քով պայ­քա­րում է այն հրա­մա­նա­տա­րը, ո­րի հո­րը՝ Յու­րի Խա­չա­տու­րո­վին, այս իշ­խա­նու­թյու­նը 2 տա­րի ա­ռաջ մեծ սկան­դա­լով ՀԱՊԿ քար­տու­ղա­րու­թյու­նից հետ կան­չեց, գործ հա­րու­ցեց ու մինչև այ­սօր չի կա­րո­ղա­նում որևէ բան ա­պա­ցու­ցել։ Իսկ նրա որ­դին՝ Գրի­գո­րի Խա­չա­տու­րո­վը, գոր­ծով ա­պա­ցու­ցում է, թե ինչ է հայ­կա­կան բա­նակն ու ինչ­պես պետք է պայ­քա­րել հա­կա­ռա­կոր­դի դեմ։ Այ­սինքն, այս 2 տա­րին ինչ-որ ա­ռու­մով նաև փոր­ձու­թյան շր­ջան էր, ով է հաս­կա­նում, թե ինչ է պաշտ­պա­նու­թյու­նը, հայ­րե­նիքն ու սահ­մա­նը, ով է այդ ա­մե­նը ծա­ռա­յեց­նում քա­ղա­քա­կան նպա­տա­կա­հար­մա­րու­թյա­նը։ Ի դեպ, երբ այս օ­րե­րին շա­տե­րը ՀԱՊԿ-ի ար­ձա­գան­քին են սպա­սում, գո­նե հաս­կա­նու՞մ են, թե այդ կա­ռույ­ցի, նրա ան­դամ եր­կր­նե­րի վար­կա­նի­շի հետ այս իշ­խա­նու­թյունն ինչ­պես խա­ղաց։ Հի­մա ին­չու՞ են հի­շում այդ կա­ռույ­ցի կարևո­րու­թյան մա­սին, չէ՞ որ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը, ժա­մա­նա­կին ոչ մե­կին բա­նի տեղ չդ­նե­լով, իբր ար­դա­րա­դա­տու­թյուն էր փոր­ձում ի­րա­կա­նաց­նել ՀԱՊԿ-ի հաշ­վին։ Ստաց­վե՞ց։ Փո­խա­րենն այս սկան­դա­լը դեռ շատ եր­կար կհի­շեց­նեն Հա­յաս­տա­նին, իսկ Հա­յաս­տանն էլ դեռ եր­կար պի­տի կա­րո­ղա­նա մար­սել այն, ինչ ո­րոշ ան­միտ ղե­կա­վար­ներ չմ­տած­ված ա­րե­ցին։


Սա­կայն չպետք է թե­րագ­նա­հա­տել Նի­կոլ Փա­շի­նյա­նին, նա իր հա­մոզ­մուն­քին ազն­վո­րեն ծա­ռա­յում է, պար­զա­պես այ­սօր նրա կար­գա­վի­ճակն է փոխ­վել, իսկ 2 տա­րում մար­դը չի կա­րող 180 աս­տի­ճա­նով փոխ­վել։ Ընդ­դի­մա­դիր տա­րի­նե­րին այ­սօր­վա վար­չա­պետն ան­կեղ­ծո­րեն հայտ­նել էր իր կար­ծի­քը ՀԱՊԿ-ի մա­սին. «Ամ­բողջ օ­րը ա­սում ենք՝ ՀԱՊԿ, ՀԱՊԿ, հենց հար­ձա­կում է լի­նում, պարզ­վում է՝ չէ, ՀԱՊԿ պայ­մա­նա­գիրն այդ գյու­ղե­րի հա­մար չի, Մով­սես գյու­ղի հա­մար չի, մի հատ ու­րիշ գյու­ղի հա­մար, մի հատ հաս­կա­նանք ՀԱՊԿ-ն ինչ է: Մեր թշ­նա­մուն ՀԱՊԿ-ն է զի­նում, պետք է հս­տա­կե­ցում մտ­նի, թե ինչ պար­տա­վո­րու­թյուն­ներ ու­նենք: ՀԱՊԿ պայ­մա­նա­գի­րը գնա­լու է Սևրի պայ­մա­նագ­րի կող­քը հան­գիստ պառ­կի: ՀԱՊԿ, ՀԱՊԿ, իս­կա­կա­նից դարձ­րիք Բրյուս Լի: Բայց ի­րա­կա­նում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հաս­կա­նանք՝ մեզ օ­գո՞ւտ է, թե՞ վնաս»: ՈՒ­րեմն ին­չու՞ են այ­սօր իշ­խա­նա­կան սա­զան­դար­նե­րը ձե­ռուոտ ըն­կել, թե ՀԱՊԿ-ը պի­տի դիր­քո­րո­շում հայտ­նի։ Հարց­րե՞լ են Փա­շի­նյա­նին, ի վեր­ջո, օ­գու՞տ, թե՞ վնաս է այդ կա­ռույ­ցը, այդ կա­ռույ­ցի կար­ծիքն ընդ­հան­րա­պես պե՞տք է ինք­նա­վա­րու­թյան «բաս­տիո­նին» կա­ռու­ցած իշ­խա­նու­թյա­նը։


ՈՒ որ­քան էլ ի­րա­վի­ճա­կի ողջ բար­դու­թյու­նը հաս­կա­նանք, միևնույն է, փախ­չե­լու տեղ չու­նենք։ Գո­նե հի­մա այս իշ­խա­նու­թյու­նը պի­տի լր­ջա­նա, երբ «կա­ռու­ցո­ղա­կան ու կիրթ» բնո­րոշ­ված թշ­նա­մին քո սե­փա­կան երկ­րի սահ­ման­նե­րին է ոտ­նձ­գու­թյուն ա­նում, գո­նե վեր­ջա­պես գի­տակ­ցի, որ թշ­նա­մուն ոչ թե սահ­մա­նից ներս, այլ դուրս պի­տի փնտ­րել։ Բայց ուր էր, թե հաս­կա­նար։

Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 2962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ