Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Արմեն Մուրադյան. Երկու տարեկան Արծվիկի սաստող ու խոսուն հայացքը ուղղված է աշխարհին

Արմեն Մուրադյան. Երկու տարեկան Արծվիկի սաստող ու խոսուն հայացքը ուղղված է աշխարհին
15.10.2020 | 14:45

Երկու տարեկան Արծվիկի այս սաստող ու խոսուն հայացքը ուղղված է Աշխարհին… Արծվիկը վիրահատվել է, նրա կյանքին վտանգ չի սպառնում՝ ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Մարտունում ծանր ռմբակոծությունից հետո վիրավորված 2-ամյա Արծվիկը Երևանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում վիրահատվել է: Գլխի շրջանում կատարված բարդ վիրահատությունն անցել է լավ, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում: Ունի վնասվածքներ նաև վերջույթներում, գտնվում է բժիշկների ու անձնակազմի խիստ հսկողության տակ։ Ռմբակոծության հետևանքով փոքրիկի 9-ամյա քույրը մահացել է։

Դիտվել է՝ 3238

Մեկնաբանություններ