Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Արցախ այցելած Բունդեստագի պատգամավորները կոչ են անում խորհրդարաններին գործել

Արցախ այցելած Բունդեստագի պատգամավորները կոչ են անում խորհրդարաններին գործել
19.10.2020 | 12:48

Արցախ այցելած Գերմանիայի Բունդեստագի պատգամավորներն արձանագրել են, որ Շուշիում Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ եկեղեցու վրա է հարձակում գործել, տեսել են, որ տարբեր բնակավայրերում ռմբակոծված են խաղաղ բնակչության բնակելի շենքերը, իսկ դրանից կողքին որևէ ռազմական նշանակության օբյեկտ չկա:


«Մենք հաստատում ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակվել է Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ, - ասուլիսի ժամանակ հայտարարեց Շտեֆեն Կոտրեն:- Սա փոքր կոնֆլիկտ չէ: Մենք այստեղ ենք, որ եվրոպացի ժողովրդին արթնացնենք ու ցույց տանք, թե ինչ է կատարվում, մենք ուզում ենք լուծում գտնել Արցախի համար, և մենք կոչ ենք անում աշխարհի խորհրդարաններին միայն չխոսել, այլ սկսել գործողություններ անել»:
Ըստ պատգամավորների` ադրբեջանական զինված ուժերի հրթիռակոծությունները քաղաքացիական բնակչության տեղահանման նպատակով են արվում: Բացի այդ, եթե պարզվի, որ Ադրբեջանը հատուկ բերում է ահաբեկիչներին, որ կռվեն Արցախի դեմ, պետք է «Ադրբեջանը համարվի միջազգային տեռորիզմում դերակատար»:


Նրանք շեշտեցին` Գերմանիան չի կարող զենք տրամադրել Լեռնային Ղարաբաղին, բայց կարող է պատժամիջոցներ կիրառել Անկարայի դեմ:

Դիտվել է՝ 3685

Մեկնաբանություններ