Դեկտեմբերի 19-ին Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի
14.12.2020 | 13:19
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի՝ ի հիշատակ Արցախի պատերազմում զոհված հերոսների՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիշատակի երթ կլինի դեկտեմբերի 19-ին՝ դեպի Եռաբլուր:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...