ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Տարոն Սիմոնյան. Հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության զգալի մասը

Տարոն Սիմոնյան. Հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության զգալի մասը
19.01.2021 | 20:58

100 տարի առաջ մենք չկարողացանք օգտագործել մեր հավաքական գիտակցությունը և ներուժը, դարձանք նյութապաշտ, մեծամիտ, գոռոզ, ժլատ, արդյունքում մենք բթացրինք իրականության զգացումը և կորցրինք Կարսը, Արդահանը, Սարիղամիշը, հայոց պետականությունը, հազարավոր կյանքեր և ապրելու ցանկությունը՝ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց ԼՀԿ խմբակցության անդամ Տարոն Սիմոնյանը։

«Փառք Աստծո, գտնվեցին մարդիկ, ովքեր հույս ու հավատ ներշնչեցին մեզ և հայ ազգը շարունակեց իր հիմնական առաքելությունը, արարումը։100 տարի անց մենք փառավոր հաղթանակներից հետո նորից ընկանք մեր իսկ ծուղակը և նորից դարձանք նյութապաշտ, փառամոլ, մեծամիտ ու գոռոզ, մարդկային ամենամեծ մեղքերից մեկը՝ հպարտությունը դարձրինք մեր կարգախոսը և արդյունքում կորցրինք իրականության զգացումը։ Եղավ այն, որ կորցրինք Հադրութը, Շուշին, մեր պետականության և հայրենիք զգալի հատվածը և կանգնեցինք այս փաստի առջև», - հայտարարեց Տարոն Սիմոնյանը՝ հավելելով՝
օրինաչափությունից պետք է դասեր քաղել։

Դիտվել է՝ 4218

Մեկնաբանություններ