ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Դավիթ Սարգսյան. Նվաստացուցիչ շահույթ եք կորզում սամալյոտ-սամալյոտ խաղալով

Դավիթ Սարգսյան. Նվաստացուցիչ շահույթ եք կորզում սամալյոտ-սամալյոտ խաղալով
04.02.2022 | 16:42

Երևան-Ստամբուլ-Երևան «աննախադեպ» չվերթի մասին լսելիս, դրան նվիրված հրճվանքը և ծաղկա-կոնֆետային թատրոնը դիտելիս, ակամայից հիշում եմ made in turkey անօդաչուները, բայրաքթարների վրա ցուցադրաբար իր ստորագրությունը դնող Բաքվի հաղթական զորահանդեսին էնվեր փառաբանող հրեշին, օդային ճանապարհով Արցախ տեղափոխված ահաբեկիչներին, հավանաբար, նաև զենք-զինամթերք, զինուժ, և աչքերիս առջև հառնում են բազում ավերածությունների և խլված կյանքերի դաժան պատկերներ:

Վիրավոր արժանապատվությունը խեղդում է կոկորդս... Թուրքիայից պահանջում են հանել Սողոմոն Թեհլիրյանի, ազերստանից՝ Գարեգին նժդեհի արձանները: Ինչպես ասում են, այսպես որ շարունակվի, հաջորդը նախապատրաստվեն Մայր Հայաստանի կոթողը և Հայկ Նահապետի արձանը... «Հայաստանը, որը 30 տարի օկուպացրել է ադրբեջանական հողերը, իրավական, քաղաքական կամ բարոյական իրավունք չունի որևէ պայման դնելու սահմանների սահմանազատման հարցում» (Բայրամով):

Բա էլ ի՞նչ եք «բանակցվում», «խաղաղության դարաշրջանի» մունետիկ բանագնացներ... Խո՞ւլ եք, կո՞ւյր եք, հա՞մր եք, թե պարզապես հորթային հաճույք ու նվաստացուցիչ շահույթ եք կորզում սամալյոտ-սամալյոտ խաղալով ու մեր ազգային արժանապատվությունը ոտնաշորի վերածելով: Ձեր անինքնասիրության արշինը չփորձեք տարածել հայության վրա և ոչնչացնել նաև մեր բարոյականությունը: Ամենևին զգացմունքային չեմ, ընդհակառակը, իրապաշտ եմ:

Դիտվել է՝ 7558

Մեկնաբանություններ