Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

«Կրակը մարում է, երբ փայտ չեն դնում»

«Կրակը մարում է, երբ փայտ չեն դնում»
16.05.2022 | 09:14

Երբևէ պատդիր չեղած մարդը հեշտ է քանդում ուրիշի կառույցը։
Ավերակները դժվարաքայլ են դարձնում ճամփան։ Նվիրյալ ճարտարապետ է պետք, որ նորից այն շինություն դառնա, պինդ, վստահելի շաղախ է պետք վերակառուցման համար։
Բոլորը այսօր գործի վարպետներ են, բայց քարերը մնում են տեղում։
Փոշին խեղդում է մեզ ու խանգարում տեսողությանը։


Թույլ տվեք չհավատալ ամպագոռգոռ խոսքերին ու ճառասացությանը։ Բանվորական ձեռնոցներ են անհրաժեշտ, կարողության ուժ՝ ավերակը վերականգնելու համար։
Մրցունակության պայքարը դեռ հայրենանվիրվածություն չէ, ավելին, խանգարում է։ Փորձադաշտի մի՛ վերածեք Երկիրը։
Կրակը մարում է, երբ փայտ չեն դնում։
Տարբեր ուղղություններով եք դուք խարույկ անում։
Իրար եք նայում, ոչ թե մի ուղղությամբ։
Մի ինքնասածի հաղթել չեք կարող, երբ բոլոր խաղաքարտերը բաց են, ազգային զարթոնքը վստահություն էր ներշնչում։
Ես ո՞նց հավատամ ձեզ։


Արթնացած լաոյին հույսերի, բառերի շատությամբ, երգ ու պարով չեք կերակրի։
Նրա սեղանին իրականության հաց դրեք, որ չնահանջի։


Հռիփսիմե Հովհաննիսյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 6973

Մեկնաբանություններ