«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Այդպես էլ չկարողացանք զավակ լինել քեզ

Այդպես էլ չկարողացանք զավակ լինել քեզ
12.12.2022 | 07:31

Ինչքան մեծ ես դու և նույնիսկ այսօր, որ ժամ ժամի վրա քեզ ծվատում են, Արարչատուր քարեղենությունդ տաշում, հալածում քեզ չորս կողմերից, և դու դեռ չես վերջանում։ Ինչ ֆենոմեն է սա, երբ դու լինելով այդքան մի բուռ, այդքան` մի կտոր, էլի անսահման ես թվում։ Երևի նրանից է, որ քո սահմանները ձգվում են ոչ թե արևելքից արևմուտք ու հյուսիսից հարավ, այլ երկրից դեպի երկինք։


Ինչքան ես կրում Արարչական սերը դաշտերիդ, ձորերիդ, վիհերիդ, գետերիդ ու կիրճերիդ բովանդակության մեջ, որ քեզ դավաճանելուց, քեզ խոցոտելուց, քեզ լքելուց, քեզ ուրանալուց ու քեզ վաճառելուց հետո, էլի դու վառվում ես, բոցավառվում...
Գրկում ես մեզ, ու մենք չենք զգում,
Սիրում ես մեզ ու մենք չենք հասկանում...
Երևի նրանից է, որ ինչպես սահմաններդ ու ինչպես տարիքդ սկսվում է հավերժությունից ու ձգվում մինչև հավերժություն, իսկ մեր` զավակներինդ սկսվում է գրպանից և ավարտվում ստամոքսում:


Սկսվում է եսասիրությունից, վերջանում` մեր տան դռնից այն կողմ:
Կա’մ դու մեր ծնողը չես, կա’մ մենք` քո զավակները...
Դու մեզ ծնող եղար, մենք դա զգում ենք, բայց մենք այդպես էլ չկարողացանք զավակ լինել քեզ։
Դրանից է, որ տվածդ անսահման ազատությունը չզգալով` մտածում ենք, որ կորցնում ենք քեզ, այնինչ` մենք գնալով կորչում ենք, դու` գնալով հավերժանում։


Գագիկ Ասատրյան

Դիտվել է՝ 17628

Մեկնաբանություններ