Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հարց՝ հայ միլիոնատերերին

Հարց՝ հայ միլիոնատերերին
17.07.2023 | 15:31

Հարգելի ռուսամետներ, հարգելի արևմտամետներ, անհարգելի ռուսամոլներ, անհարգելի արևմտամոլներ, Ռուսաստանից կամ հավաքական Արևմուտքից և իրենց քաղաքականությունից դժգոհելուց առաջ նախ ձեր շրջապատի հայ միլիոնատերերին հարցրեք, թե ինչու՞ ամեն մեկը մի 500-հոգանոց զորախումբ չի զինում ու վճարում` սահմանները պաշտպանելու համար: Մանավանդ որ, անձնական օգտագործան ֆեյքերի ու սեփական անվտանգության համար թիկնապահների բանակներ պահելու փող, վստահ եղեք, միշտ ունեն ու՝ որքան պետք է:

Հենց հարցնեք ու պատասխանը ստանաք, ամեն ինչ պարզ կլինի:

Ընդ որում, սա հավասարապես վերաբերում է թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի միլիոնատերերին:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 2009

Մեկնաբանություններ