«Եթե Ադրբեջանը չունենար Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման և հակառուսական դիրքորոշման բավականին հստակ սահմանված վեկտոր, ապա Ռուսաստանի Դաշնության տարածքում էթնիկ ադրբեջանցիների ձերբակալությունները կամ նույնիսկ մահերը չէին անհանգստացնի ո՛չ Ալիևին, ո՛չ էլ պաշտոնական Բաքվին։ Ամեն ինչ կլիներ խաղաղ և հանգիստ»,- սոցիալական ցանցերում գրել է ռուս ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը։               
 

Ստեղծել Պաշտպանության կոմիտե ու պատրաստվել Սրբազան պատերազմի

Ստեղծել Պաշտպանության կոմիտե ու պատրաստվել Սրբազան պատերազմի
08.09.2023 | 15:01

Արժանապատվություն, բանական և բնական կամք ունեցող ժողովրդի մոտ կապիտուլյացիայից հետո գործող իշխանությունը կա՛մ հեռանում է, կա՛մ էլ՝ հեռացվում։

Ի դժբախտություն մեզ, դա տեղի չունեցավ ո՛չ Հայաստանում, ո՛չ էլ Արցախում։

Այդ իշխանությունները մնացին՝ավելի ու ավելի բարոյազրկելով պետությունն ու հանրությունը: Մնացին՝ հուսալքությունը դարձնելով կենսակերպ ու ազգային մտածելակերպ: Մնացին՝ բերելով նորանոր աղետներ ու արհավիրքներ: Մնացին՝ կապիտուլյացիայի սարսափելի ճիրանները մխրճելով մարդկանց հոգիների մեջ։

Հիմա, երբ և՛ ֆիզիկապես, և՛ հոգեպես չգոյության վիճակում ենք, ԱՀ Ազգային ժողով կոչված անմարմին մարմինը ի°նչ իրավունքով է ընտրում երկրի նախագահ, ի°նչ բարոյական խարիսխների վրա են հիմնված նրա գործողությունները, ի°նչ սկզբունքներով է նա առաջնորդվում, երբ ոչ մի սկզբունքի երբե՛ք հետամուտ չի եղել իր ողջ գոյության ընթացքում։

Կրկնելով կրկնու՛մ եմ՝ լուծարե՛լ առանց այդ էլ լուծարված-կաթվածահար եղած պետական բոլոր կառույցները և ստեղծել Պաշտպանության կոմիտե ու պատրաստվել Սրբազան պատերազմի։

Այլ ելք չունե՛նք։

Լեռնիկ Հակոբյան

Դիտվել է՝ 4437

Մեկնաբանություններ