ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ի՞նչն է ընդդիմության ուժը

Ի՞նչն է ընդդիմության ուժը
11.10.2023 | 14:01

Վաղը կսկսեն՝ «ընդդիմությունը չկարողացավ քաղաքապետ ընտրել»... Ու էդպես ասողները, «ընդդիմություն» ասելով, նկատի ունեն էն մի քանի հոգուն, ովքեր մանդատ են ստացել:

Էդպես ասողներից ոչ մեկը չի ընդունում, չի հասկանում, որ ընդդիմությունը ոչ միայն մանդատ ստացածներն են, այլև նրանց ընտրողները: Էդպես ասողների մեծ մասը, շատ-շատ, կասի, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, մի մասն էլ կասի, թե իրենից հասնում էր քվեարկել՝ ինքն իր ձայնը տվել է, թող ընտրվածները պայքարեն:

Ասածս ի՞նչ է. մեր բոլոր փորձանքները գալիս են նրանից, որ ընտրություններին, միտինգներին, քաղաքական բոլոր գործընթացներին սովորել ենք նայել օտարի աչքով, տիրոջ ու պատասխանատուի կեցվածքից վախկոտի պես հրաժարվելով և խնդրիներն ուրիշների ուսերին բարձելով:

Ինչպես ԱԺ-ում, քաղաքապետարանում էլ ընդդիմությունն ընկավ առաջիկա բոլոր հարվածների տակ՝ թե՛ իշխանությունների, թե՝ իշխանություններից զզվածների կողմից: Ոնց որ մայրը տանջվի, երեխա ծնի, ու երբ «հանկարծ» իմանա, որ այդ թույլ երեխան չի կարողանում 100-կիլոգրամանոց ծանրաձող բարձրացնել՝ ասի. «Ինքն է մեղավոր, ես իրեն ծնել եմ, էլ ի՞նչ անեի: Թող քամակը ճղի՝ բարձրացնի: Չի կարողանա՝ թող հյուծվի, թող մեռնի, ես ուրիշ երեխա կունենամ»:

Ընդդիմության ուժը ոչ թե ընդդիմադիր գործիչներն են, այլ նրանց ընտրողը: Ընտրվածներն ընդամենն ընդդիմության ձեռքերն են, մատներն են:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 3758

Մեկնաբանություններ