Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Բռնեմ-տանեմ- ասֆալտին փռեմ» օպերացիա շոուները վերսկսվեցին

«Բռնեմ-տանեմ- ասֆալտին փռեմ» օպերացիա շոուները վերսկսվեցին
22.03.2024 | 15:05

Նարեկի հետ հեռախոսով զրուցում էի, երբ անհասկանալի ձևով, բղավոցներով ընդհատվեց զանգը:

Պարզվում է՝ դիմակավորված ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք գազանաբար հարձակվել են Նարեկի վրա, բռնություն գործադրել ու տարել անհայտ ուղղությամբ:

Նիկոլի «բռնեմ-տանեմ- ասֆալտին փռեմ» օպերացիա շոուները վերսկսվեցին և կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ լուռ հանդուրժում ենք այս ապօրինությունները:

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.1.

Տեղի ունեցած հարձակման տեսանյութը`

Հ.Գ.2.

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ուղիղ եթերը՝ Նարեկին բերման ենթարկելու մասին:

Դիտվել է՝ 1651

Մեկնաբանություններ