Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Կփորձեն համոզել, թե ձեր տան սեփականության վկայականը սխալ է տրված

Կփորձեն համոզել, թե ձեր տան սեփականության վկայականը սխալ է տրված
21.05.2024 | 14:49

Երբ Սիսակ Գաբրիելյանն ԱԺ-ում գոռում էր, թե Կիրանցում դպրոց չի եղել, հիշեցի, թե ոնց էր Նիկոլը Մովսես գյուղի եկեղեցու բակում գոռում, թե Մովսեսում 90 տարի ասֆալտ չի եղել, և մովսեսցիներն ու գյուղի այդ օրվա հյուրերը ծափահարում-հավանություն էին տալիս Նիկոլի բարբաջանքին:

Ի դեպ, ես, դրանից մի քանի տարի առաջ, գրեթե նույն մարդկանց հետ, բառացիորեն նույն տեղում մասնակցում էի Սուրբ խաչի տոնին, և հա՛մ փողոցն էր իդեալական ասֆալտապատ, հա՛մ եկեղեցու բակը, հա՛մ էլ գյուղի ճանապարհն էր ասֆալտապատվում այդ օրերին (լուսանկար ունեմ):

Նիկոլականությունը չարիք է՝ հիմնված կեղծիքի ու ստի վրա: Նիկոլն ու իր ուսապարկերը ձեզանից յուրաքանչյուրին կփորձեն համոզել, թե ձեր տան սեփականության վկայականը սխալ է տրված, ձեր ապրած կյանքը իմաստ չունի, ձերը ոչ թե հայրենիք է, այլ՝ պետություն: Իսկ եթե շարունակեք լսել ու հավատալ, ապա մի օր էլ կասեն, որ ձեր անձնագրում գրված անունը, ազգանունը և հայրանունը ձերը չէ:

Այնժամ կբողոքեք, կըմբոստանաք, բայց ձեր տապանաքարին արդեն կգրվի, օրինակ, Մութաֆա Հաջիօղլու:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 6438

Մեկնաբանություններ