ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր

Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր
19.08.2024 | 15:06

Ժամանակավորապես բռնազավթված Արցախում համաքրիստոնեական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացմանը զուգահեռ` Ադրբեջանի պետական վարչակարգը ոչնչացնում է նաև ամբողջական բնակավայրեր և բնակելի թաղամասեր։

Օգոստոսի 15 -ին Արցախի մարդու իրավունքների պաշտպանի X-ի պաշտոնական էջում (https://x.com/ArtsakhOmbuds/status/1823996392932618316...) հրապարկված արբանյակային լուսանկարներից պարզ է դառնում, որ Ադրբեջանի պետական ցեղասպան քաղաքականության հերթական զոհն է դարձել Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղը։ Մասնավորապես արբանյակային լուսանկարում հստակորեն երևում են բազմաթիվ ավերածություններ։ Նշենք, որ Ադրբեջանի կողմից ոչնչացվել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը (https://monumentwatch.org/hy/alerts/ադրբեջանը-հիմնահատակ-ավերել-է-քարինտ/), Հադրութի շրջանի Մոխրենես գյուղը (https://monumentwatch.org/hy/alerts/մոխրենես-գյուղը), բազմաթիվ բնակելի թաղամասեր Ստեփանակերտում և Արցախի մյուս բնակավայրերում։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման վտանգի տակ։

Հովիկ ԱՎԱՆԵՍՈՎ

Հայկական լեռնաշխարհի

մշակութային ժառանգության օմբուդսմեն

Դիտվել է՝ 3905

Մեկնաբանություններ