Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Պնդումս հաստատվեց

Պնդումս հաստատվեց
09.10.2024 | 12:48

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի միջև համաձայնություն է ձեռքբերվել այն մասին, որ 2025 թ. հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը։

Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։

Արդեն մեկ ամիս է՝ ես իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում այս մասին խոսում եմ:

Պնդումս ոչ միայն չհերքվեց, այլ հաստատվեց պաշտոնապես:

Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ առջև ստանձնել է պարտավորություն՝ հնարավորինս արագ հասնել ռուսական զորքերի դուրսբերմանը հայ- իրանական սահմանից:

Վաշինգտոնի այդ ցանկությունը բխում է նրա քաղաքականությունից, «Միջին միջանցքի» իրականացման իմպերատիվից:

Ի՞նչ հաշվարկով է Մոսկվան գնում անվտանգային վակուումի ստեղծմանը՝ ցույց կտա ժամանակը:

Միայն հավելեմ՝ չեմ կարծում, թե այս հարցում Կրեմլը չունի ստրատեգիական հաշվարկ կամ պայմանավորվածություններ Իրանի հետ:

Անկեղծորեն չգիտեմ, թե ո՞րն է Փաշինյանի հաշվարկը:

Կասկած չունեմ, որ առաջիկա օրերին իշխանական պրոպագանդան ցնծության մեջ կլինի՝ «ինքնիշխանության» հերթական «հաղթանակի» առիթով: Իհարկե, դրա վերջաբանը գրեթե կանխատեսելի է՝ հերթական էսկալացիա, փնթփնթոց ռուսների հասցեին, որ մեզ մենակ թողեցին և իհարկե՝ բարոյական աջակցության տեքստեր Արևմուտքից:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 16328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ