ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերեք, եթե…

Ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերեք, եթե…
19.10.2024 | 09:52

Եթե որոշել եք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն (Ophthalmological center after S.V. Malayan) այցելել, ապա ծայրաստիճան զգուշավորություն ցուցաբերեք:

Մեծ է հավանականությունը, որ կենտրոնի մատենավարության (ռեգիստրատուրա) բաժնի աշխատակիցները ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների նվիրյալներ են: Նախ` վերջիններս անվանաքարտ (բեյջ) չեն կրում, այսինքն, նրանց ազգանունները, անունները և պաշտոնն այցելուների համար ի սկզբանե անհայտ են: Սակայն, խնդիրը միայն դա չէ: Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները կտրականապես հրաժարվում են ներկայանալ անգամ պահանջի դեպքում: Վերջիններս ժխտում են անուն, ազգանուն և պաշտոն ունենալու հանգամանքը և չեն հերքում ՀԱՄԱՍ, ՀԵԶԲՈԼԱՀ կամ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպությունների հետ ունեցած հնարավոր կապը:

Սա կարող է նշանակել, որ կամ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնի աշխատակիցները «սևով են» աշխատում, կամ իրականում գործ ունենք միջազգային ահաբեկչական տարրերի հետ:

Ամեն դեպքում, Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ժամանակին լուրջ հիմնարկ էր: Սազական չէ, որ օրերից մի օր ՀՀ պետական եկամուտների կոմիտե-ն կամ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ իրականացնեն կենտրոնում: Ավելին` ամոթ կլինի, որ այս պատմության մասին տեղեկանա Իսրայելը և կետային հարված հասցնի Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մատենավարության բաժնին:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3772

Մեկնաբանություններ