ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլի նվերը թուրք արտադրողներին

Նիկոլի նվերը թուրք արտադրողներին
19.10.2024 | 20:33

2025 թվականի հունվարի մե1-ից ՔՊ իշխանությունը նոր նվեր է պատրաստել արտադրողներին, որոնք գործում են շրջանառության հարկի դաշտում։

Նախկինում գործող 3.5 տոկոս հարկը արտադրական գործունեություն իրականացնողների շրջանառության նկատմամբ փոխվել է և դառնալու է յոթ տոկոս։

Ընդամենը հարյուր տոկոսով է բարձրանալու հարգելի հայ արտադրողներ։

Փորձենք հասկանալ, թե դա ինչ է նշանակելու տեղական հումքի վրա գործող կոոպերատիվների, արտելների, կոշիկի, տրիկոտաժի, հուշանվերների, գյուղմթերքի արտադրությունների համար։

Առնվազն երկու անգամ բարձրացող հարկը, դիցուք, մեկ միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտի համար 35 000 դրամից դառնալու է 70 000 դրամ։

Եթե դրան հավելենք հնարավոր ստուգման ակտի անխուսափելի տուգանքը` թաքցված շրջանառության հարկի գումարի և դրա 100 տոկոսի չափով տուգանքի հանրագումարը, ապա պատկերը առավել անմխիթար է դառնում։

Ամենախոցելի վիճակում են հայտնվելու գյուղմթերք արտադրողները։ Ծախսերի նվազեցման որևէ փաստաթուղթ նրանց մոտ չի գեներացվելու և այդ տնտեսությունները լիովին են զգալու երկու անգամ աճած հարկի պերճանքը։

Ակնհայտ, այս ամենն արվում է տեղական արտադրողների զարգացումը կասեցնելու համա՞ր։

Ինչու՞ է սա արվում:

Բացատրությունը մեկն է։

Թուրքական ապրանքի մուտքն են հեշտացնում։

Իսկ հարևան Թուրքիայում պետությունը հնարավոր բոլոր միջոցներով օժանդակում է թուրք արտադրողներին` տալով նրանց հարկերի նվազեցում, հարկային արձակուրդներ, պետական վճարների զեղչում և այլ օժանդակություն։

Հարգելի արտադրողներ, վստահ եղեք որ հարկերի այս բարձրացումը վերջինը չէ և շարունակվելու է այնքան, մինչև դուք լքեք Հայաստանը կամ աշխատանքի անցնեք թուրքերի մոտ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 4400

Մեկնաբանություններ