ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Կոչ ընդդիմադիր ուժերին

Կոչ ընդդիմադիր ուժերին
29.11.2024 | 06:57

Ի սկզբանե ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններում հաղթելու որևէ շանս չունեն՝ առանձին վերցրած կամ սատելիտների հետ միասին:

Այս ակնհայտ փաստը հակասություն մեջ է մտնում ՏԻՄ-երն ուզուրպացնելու Փաշինյանի «հետևողական» քաղաքականության հետ:

Երբ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խոսում էր Գյումրիում ինչ-որ փրայմերիզի կամ նախնական ընտրությունների, քաղաքապետի ԺՊ նշանակելու մասին, մի կողմից, բացահայտում էր սեփական վախերն ու ցայտնոտը, մյուս կողմից՝ «Վանաձորի մոդելով» Գյումրիի ընտրությունները հետաձգելու և փաստորեն՝ տեղական իշխանությունն ուզուրպացնելու մտադրությունը:

Որևէ կերպ չպետք է թույլ տալ, որ Փաշինյանը սեփական «քաղաքապետացու» Վահագն Մկրտչյանին պարտադրի Գյումրիին՝ սահմանափակելով կամ կանխորոշելով պատվախնդիր գյումրեցիների ընտրության իրավունքը:

Որպես Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, կոչ եմ անում ընտրական գործընթացին մասնակցության հայտ ներկայացրած բոլոր ընդդիմադիր ուժերին՝ համատեղ, քաղաքական և իրավական հասանելի գործիքներով, կանխել Փաշինյանի կողմից Գյումրիի տեղական իշխանությունն ուզուրպացնելու բացահայտ փորձը:

Գյումրին եղել է Փաշինյանի «հեղափոխության» խորհրդանիշը, հիմա պետք է դառնա նրա քաղաքական ֆիասկոյի սկիզբը:

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 16906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ