Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Բարդ բաների մասին՝ պարզ բառերով

Բարդ բաների մասին՝ պարզ բառերով
27.01.2025 | 17:37

Ո՞նց են օրակարգ թելադրում:

Անում են մի բան, շրջանառության մեջ են դնում մի թեմա, բացում են մի օվերտոնյան պատուհան, որի մասին սկսում են բոլորը խոսել և քննարկել:

Ունենք 4 տարվա իրականություն՝ ՀՀ դրածո թշնամահպատակ իշխանության թելադրած հակահայ օրակարգի թիվ մեկ սպառողը նրան ընդդիմացողների հանրույթն է, ինչի արդյունքում նախկին իշխանության և ներկա ընդդիմության կատաղի հակառակորդները իշխանության ցանկացած խոսք և գործ ճիշտ և ճշմարիտ են ընկալում՝ հակադարձության սկզբունքով և ոչ վերլուծության: Սրա արդյունքում նախորդ իշխանության և ներկա ընդդիմության հետևորդները արդեն թերահավատորեն են մոտենում նրանց՝ հոգնելով հակահայ օրակարգերի արծարծումն անդադար լսելուց և զրո լուծում տեսնելուց:

Արդյունքում՝ շահում է իշխանությունը, որը հենց այդ նպատակով էլ իջեցնում է օրակարգերը:

Իշխանական, թշնամական, հակահայկական օրակարգերին պիտի հակադրվի ՀԱՅԿԱԿԱՆ օրակարգ, ոչ թե հակառակի տարածումը և քննությունը:

Արդեն 10001-րդ անգամ՝ այս թեմայի մասին:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 5603

Մեկնաբանություններ