Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Մեր թաղի արևը

Մեր թաղի արևը
02.03.2025 | 11:34

Բաներ կա, որ ասելու չէ, բայց ուզում եմ ասել։

Ես հենց չասվածը ասելու համար եմ։

Ամերիկյան դեմոկրատներ, եվրոպամետներ, անկախության և ազատության կեղծ ջատագովներ` ինչու՞ եք ձեզ կեղեքում, կուրծք ծեծում, կոկորդիլոսի արցունք թափում, վերնաշապիկ, տաբատ ճղոտում հանուն ՈՒկրաինայի պաշտպանության։ Երբ ոչ հեռավոր անցիալում ուկրաինական դիպուկահարները Արցախում խոցում էին հայերի սրտերը, երբ զենք ու զրահով ՈՒկրաինան ամեն կերպ օգնում էր Ադրբեջանին, երբ միջազգային ատյաններում ՈՒկրաինան ամենայն լրջությամբ պաշտպանում էր Ադրբեջանի շահերը, երբ Արցախը շրջափակման մեջ էր, գենոցիդի մատնված և ուկրաինական իշխանությունները Ալիևին շնորհավորում էին նրա քստմնելի հաղթանակի կապակցությամբ, երբ... երբ... երբ...

ՈՒ՞ր էիք դուք` մեծ «հումանիստներ», «ազատության ջահակիրներ» , «դեմոկրատիայի առաջամարտիկներ»` Լևոն Շիրինյան, Հովսեփ Խուրշուդյան, Տիգրան Խզմալյան, Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Սաքունց, Մակունց, Թելունց ու Կլունձ, և ՔՊ-ական այլևայլ սատելիտներ:

ՈՒ՞ր էիք դուք ազատության քղամիդ հագած կեղծ դեմոկրատներ, ազգադավ հայրենասերներ, հանուն արևմտյան արժեքների, հանուն ամերիկյան և եվրոպական շահերի ձեր իսկ ազգային շահը ուրացողներ` ու՞ր էիք, ու՞ր...

Ես թքել եմ էն «առաջադեմ գաղափարների» վրա, որի շահարկվող սև խոռոչում կուլ է գնալու իմ հայրենիքը, ես թքել եմ էն երկրի կործանման վրա, որը միշտ եղել է թշնամական դիրքերում, ես թքել եմ էն աշխարհի վրա, որը լինելու է առանց Հայաստանի։

Եվ թող Արևմուտքից ներմուծված որևէ աշխարահայացք մեզ չմոլորեցնի։ Մենք հայ ենք, թեկուզ և ազգայնական, մենք հայ ենք` մեր ինքնությանը կառչած, մենք Հայաստան ենք պատրաստ պայքարի հանուն մեր գոյության...

Մենք գալիս ենք արևելքից, այնպես ինչպես արեգակն է գալիս արևելքից։

Մենք գալիս ենք արևելքից և չենք գնալու դեպի արևմուտք...

Մեր թաղում մի արև կա և այդ արեգակը միշտ պիտի լինի։

2.03․2025 թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Գծանկարը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3004

Մեկնաբանություններ