Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Քո խաչը դու ես

Քո խաչը դու ես
15.03.2025 | 00:09

Մարտի 15

Մի’ մոռացեք, որ դուք սոսկ գործիք եք: Դուք չէ, որ պիտի որոշեք, թե որտեղ և երբ պիտի գործեք: Ես եմ ծրագրում այդ ամենը:

Պարզապես դուք պետք է դնեք ձեզ` Իմ գործը կատարելու հարմար վիճակի մեջ: Այն ամենը, ինչ արգելք լինելով կխանգարի ձեր գործունեությանը, կհեռացվի ձեր ճանապարհից:

Իմն է խաչը, որի վրա դրված են աշխարհի բեռները: Անչափ մեծ անմտություն է, երբ Իմ աշակերտներից ոմանք կամենում են անձամբ կրել իրենց բեռները, երբ այդ բեռները դնելու միայն մի տեղ կա, որ է` Իմ խաչը: Սա նման է այն մարդու արածին, որ կամենում է ճանապարհի իր ծանր բեռը ինքը կրել, երբ կառքը կազմ ու պատրաստ է ճանապարհվելու համար: Երբ առանց հասկանալու այդպես է անում, ոչ միայն անտեղի դժվարություն է բարդում իր վրա, այլ նաև զրկում է իրեն ճանապարհի գեղեցիկ տեսարաններից, ծաղիկներից ու հմայիչ բույրերից:

Այնուհանդերձ, դուք կարող եք մտածել, որ Ես ասել եմ. «Վերցրու՛ քո խաչը և արի՛ իմ հետևից»:

Այո’, ճիշտ է. բայց խաչը, որ տրվում է ձեզնից յուրաքանչյուրին, այն խաչն է, որի վրա դուք պետք է խաչեք ձեր «ես»-ը, որը արգելք է հանդիսանում ձեր առաջադիմությանն ու երջանկությանը. միաժամանակ խափանելով ու թույլ չտալով, որ ձեր էության մեջ հոսի Իմ ներշնչող կյանքը ու հոգին:

Լսե'ք Ինձ. սիրե’ք Ինձ. ուրախացե’ք Ինձնով. ցնծացե’ք:

Դիտվել է՝ 2177

Մեկնաբանություններ