Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Հետևեք ձեր առաջնորդին

Հետևեք ձեր առաջնորդին
26.03.2025 | 00:08

Մարտի 26

Ես ձեզ հետ եմ` օգնելու համար և առաջնորդելու: Անտեսանելի բարի ուժերը ձեր ճակատագիրը իրենց ձեռքն են վերցրել:

Ձեր չնչին վախերը շատ անտեղի են:

Ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ անցնելով անտառի գեղեցիկ բացատներով` շարունակ մտածում է անտառը երիզող գետն անցնելու մասին. հոգ է անում, թե ինչպես պիտի գետը անցնի, առանց իմանալու, որ գետի վրա վաղուց արդեն կամուրջ է կապված:

Կամ ի՞նչ կմտածեք մի մարդու մասին, որ իրեն ընկերակցող Բարեկամ ունենալով իր կողքին, ով ոչ միայն ճանապարհը գիտի, այլ նաև ինքն է նախատեսել այն և դեռ ճանապարհին էլ հավաստիացնում է, որ ճամփորդության ընթացքում ոչ մի չնախատեսված իրադարձություն չի պատահի. և որ` ամեն ինչ կարգին է, այսքանից հետո դեռ տարակուսում է:

ՈՒրեմն հրաժարվեք անիմաստ վախերից ու հետևեք Ինձ` ձեր Առաջնորդին, և վճռականորեն մերժեք, բնավ մի մտահոգվեք վաղվա խնդիրներով:

Իմ պատգամը այս է` վստահեք ու սպասեք:

Դիտվել է՝ 897

Մեկնաբանություններ