ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Հայ գերին 15 օր է հացադուլ է անում

Հայ գերին 15 օր է հացադուլ է անում
10.05.2025 | 19:02

2020 թ. պատերազմից հետո ադրբեջանական գերության մեջ հայտնված և Բաքվի բանտում 20 տարվա ազատազրկման դատապարտված լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքյանը 15 օր է հացադուլ է անում:

Մարդու սիրտ ա տրաքում Բաքվում մեր հայերի տանջանքների փաստից:

Մարդու սիրտ ա տրաքում, երբ գիտակցում ես, որ Հայաստանում կա իշխանություն, որը թքած ունի Բաքվի դժոխքում գտնվող հայերի ճակատագրի վրա և որևէ քայլ չի իրականացվում էս մարդկանց փրկելու համար:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1516

Մեկնաբանություններ