ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ազգային ինքնասպանություն

Ազգային ինքնասպանություն
16.05.2025 | 13:07

Հատկապես Հայաստանի հայերն իրենց ընտրությունը միշտ կատարում են ելնելով ո՛չ թե բանականության, մտքի, գաղափարների, այլև ատելության սկզբունքով։ Միշտ ընտրում են նրան, ում ավելի քիչ են ատում, և միշտ ի հակադրություն ատելության օբյեկտին, կարող են ընտրել ամենատգետ, ամենանսեմ, ամենաապազգային մեկին, միայն թե ատելության օբյեկտին ապացուցեն, որ դեռ ատում են։

Այնպիսի տհասներ կան, ովքեր սպանությունը, հայհոյանքը, ծեծն ու բռնությունը կարդարացնեն միայն նրա համար, որ նախկինում իրենց ատելության օբյեկտը ևս դա արել է։

Սա ի՞նչ է, եթե ոչ ազգային ինքնասպանություն, խմբային ինքնասպանության փորձ։

ՈՒ առողջ դատողությունը այս համատարած սուիցիդի մեջ հանկարծ հետադիմություն է դիտվում, թե դու այդ ի՞նչ համարձակությամբ ես քննադատում նրանց, ովքեր ընդամենն անում են «նույնը», ինչ այն վատ տղերքը։

Անկասկած է, որ սա Տիրոջը խաչող ժողովրդի գաղափարական և արժեքային ժառանգորդն է:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ