Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հուսով եմ` նիկոլենցից հետո իշխանության չեն գա հոգով սոված մարդիկ

Հուսով եմ` նիկոլենցից հետո իշխանության չեն գա հոգով սոված մարդիկ
25.05.2025 | 21:43

Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) Կրասնոդարում (իր քաղաքը) ստեղծեց ակումբ, ֆուտբոլի ակադեմիա և տարիներ անց ակումբը դարձավ Ռուսաստանի չեմպիոն:

Ինքը մեծ գումարներ դրեց ֆուտբոլի ակադեմիայի մեջ: Ֆուտբոլի ակադեմիան տվեց Էդուարդ Սպերցյան:

Իրան պաշտում են Կրասնոդարում, հարգում են ամբողջ Ռուսաստանում:

Բայց համոզված եմ, եթե ապրեր ու հարստանար Հայաստանում, դրա փոխարեն մի քանի նոր շենք ու օբյեկտ կսարքեր, հնարավոր ա նաև ոսկե ունիտազ ունենար:

Կդառնար այդպիսին, կսարքեին այդպիսին, կամ գլուխը կուտեին:

Կամ... եթե նրա մարդ տեսակը լիներ ավելի ուժեղ` կգնար երկրից և կսիրվեր ուրիշ երկրում:

Չէ՜... Հայաստանը հրաշք երկիր ա:

ՈՒղղակի մենք դեռ չենք կարողանում արժանանալ նրան:

ՈՒղղակի մեր արժեքներն են ուրիշ` ես, իմը, էս թոռներիս, էս, որ բոլորը տեսնեն ինչ դեմք եմ ես:

Հուսով եմ` նիկոլենցից հետո իշխանության չեն գա հոգով սոված մարդիկ և կարևոր կլինի մտածել հաջորդող սերունդների արժեքների մասին:

Կրթությունը լինի ոչ թե նորաձև, այլ ուղղակի լինի:

Գուցե մի օր ճոխությունը աղքատ երկրում դառնա ամոթ: Մարդկանց արժեքները ձևավորվում են միայն օրինակների վրա:

Մհեր ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 2150

Մեկնաբանություններ