Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Լավ կառավարումը զենքերից ամենահզորն է

Լավ կառավարումը զենքերից ամենահզորն է
29.05.2025 | 14:16

Պետությունները պատերազմներում հաղթում են ոչ միայն սեփական բանակի արդիական սպառազինությամբ և զինանձնակազմի մարտական բարձր պատրաստվածությամբ, այլ նախևառաջ առկա ուժերի և միջոցների խելացի և նպատակասլաց կառավարմամբ: Ավելին, կառավարման այդ տարբերակը ենթադրում է և՛ գաղափարի, և՛ բիրտ ուժի, ասել է թե՝ «մտրակի» միասնական դիկտատուրա, որի արդյունքում երկրի պաշտպանությունը դառնում է բոլորի սրբազան պարտականությունը՝ անկախ ունեցվածքից կամ գրաված դիրքից:

Շնորհիվ հենց այդպիսի համակարգված կառավարման, մենք կարողացանք 90-ականների պատերազմում մեր կամքը պարտադրել հակառակորդին:

Հետո պարտվեցինք, որովհետև շեղվեցինք:

Տեսածով ու ապրածով եմ վկայում, հավատացեք, լավ կառավարումն, իրոք որ, զենքերից ամենահզորն է:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 1046

Մեկնաբանություններ