Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանի նզովման գործընթաց

Կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանի նզովման գործընթաց
30.05.2025 | 11:01

Ես հաստատ ավելի շատ եմ Հայ Առաքելական դավանանքի տարբեր եկեղեցիներ գնում, քան գերագույն դավաճանը, բայց երբևէ ոչ մի եկեղեցում որևէ «չուլանային» (մեղա՜յ Աստծո) վիճակ չեմ տեսել։ Հետևապես, գերագույն դավաճանը ստում է։

Ինչու՞:

Առաջին.

նա շարունակում է կատարել ալիևի կոշիկ լիզողի՝ իր ստանձնած գործառույթը, և այս կեղտոտ ստով թուլացնում է մեր սրբությունների պղծության համար ադրբեջանցիների պատասխանատվությունը։

Երկրորդ.

նա փորձում է լռեցնել մեր Եկեղեցու արդար ձայնը՝ որպես չհայերի կողմից պետության զավթման պայմաններում հայկականության գլխավոր պաշտպան։

Ռուբեն ՄԵԼԻՔՅԱՆ

ՀԳ.

Չգիտեմ՝ երբ է դրա ժամանակը, բայց կարծում եմ՝ մեր Եկեղեցին պետք է սկսի նիկոլ փաշինյանի նզովման գործընթաց։

Կարծում եմ՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական իրավունքը պարունակում է դրա բոլոր հիմքերը։

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ