Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք

Թույլ է տվել քրեորեն հետապնդելի ծանրագույն հանցանք
30.05.2025 | 21:05

Հայտարարություն սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ

Սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Եկեղեցու նվիրապետների նկատմամբ՝ բացառիկ ցինիզմով համեմված երկօրյա հարձակման գագաթնակետը եղավ Եկեղեցին փաստացի բռնազավթելու մտադրության մասին Ն.Փ.-ի գրառումը։

Հայտարարում ենք, որ այդ գրառումն ինքնին հանդիսանում է Սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն, քանի որ պետությունից Եկեղեցու անջատ կարգավիճակը ՀՀ Սահմանադրական կարգի հիմունքներից մեկն է։

Այսպիսով, նշված անձը թույլ է տվել քրեորեն հետապնելի ծանրագույն հանցանք։

Այնուհանդերձ, անիմաստ ենք համարում այդ հարցով հանցագործության մասին հաղորդում ներկայացնելը, քանի որ բազմիցս համոզվել ենք իրավասու կառույցների քաղաքական սպասավորության մեջ։

Միաժամանակ, կոչ ենք անում ՀՀ բոլոր քաղաքացիներին, հատկապես՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակներին, բոլոր միջոցներով հանդես գալ ՀՀ Սահմանադրական կարգի և Ազգային Եկեղեցու պաշտպանությամբ։

Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն

Դիտվել է՝ 1839

Մեկնաբանություններ