Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Եթե փախչես «Նյուրնբերգից», հետևիցդ «Նեմեսիսն» է գալու

Եթե փախչես «Նյուրնբերգից», հետևիցդ «Նեմեսիսն» է գալու
07.06.2025 | 16:05

Սիմոնյան Ալենը վախենում է, որ կարող են սպանություններ լինել, ուստի ցանկանում է զրահապատ ավտոմեքենայով երթևեկել:

Ճիշտ է անում Ալենը. Միանշանակ, նա պետք է վախենա, որովհետև Հայրենիք հանձնողներն ու կապիտուլյանտները, հազարավոր մարդկանց արյունն ուրացածները, հարյուր հազարավոր մարդկանց անտուն ու փախստական դարձրածները չեն կարող անասնական վախի զգացում չունենալ:

Ինչ իմանաս, թե զոհերից որ մեկի հարազատի գլխում ինչ է կատարվում: Ինչ իմանաս, թե հազարավոր անտուն ու անհայրենիք դարձածներից որ մեկի մտքին ինչ կա: Կամ ամեն անգամ չի, չէ՞, որ «գետը գերան է բերում», ու հավերժ չի չէ՞ վիճակը, որ այս որակի տիտուլյար ընդդիմություն է լինելու:

Կա չէ՞ վտանգ, որ եթե Միրզոյան Արարատը աչքի թայը կորցնելով՝ ժամանակավոր սպրդեց, իր բախտն այդքան էլ կարող է չբերել:

Կա չէ՞ տեսական վտանգ, որ իրենց հետ վարվելու են այնպես, ինչպես 1922-ի ուշ աշնանը հունական պետական տրիբունալը վարվեց թուրքերին պատերազմում պարտված Հունաստանի կառավարության հետ…

Կա՞ չէ վտանգ, որ հայկական «Նյուրնբերգ է» լինելու, իսկ եթե փախչես «Նյուրնբերգից», հետևիցդ «Նեմեսիսն» է գալու…

Իսկ ով ով, բայց Ալենն ու իր նմանները գիտեն՝ ինչ մասշտաբի զուլում են բերել ու նաև գիտեն, որ հայ ժողովրդի մեծամասնությունը երազում է տեսնել Մուսոլինիի հետ կատարվածի կրկնությունը Ալենի ու նրա հանցակիցների դերակատարությամբ՝ հենց Հանրապետության Հրապարակի մեջտեղում:

Այնուամենայնիվ, սրանք իրոք վատ ու կպչուն մտքեր են, ուստի քրիստոնեավայել կլինի, որ բոլոր գիտակից մարդիկ ըմբռնումով մոտենան Ալենի հոգեվիճակին՝ միաժամանակ հորդորելով ու պահանջելով, որ Ալենին ոչ թե զրահապատ մեքենա տրամադրվի, այլ տանկ: Այդպես ավելի անվտանգ է: Նաև լավ կլինի, որ բժիշկները հատուկ դեղեր նշանակեն, որ վախից շաքարը շատ չբարձրանա:

Ի դեպ, երբ 2005-ին Բեյրութում պայթեցրեցին Լիբանանի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի ավտոշարասյունը (շատերը նրան մեղադրում էին համաարաբական շահերի դավաճանության համար), պարզվեց, որ պայթուցիկը ճանապարհի տակ տեղադրված էր եղել վաղուց՝ դեռևս այդ ճանապարհի ասֆալտապատման ժամանակ:

Ասել կուզի՝ երբ Ալենն իր եղբոր հետ ասֆալտի տենդերներ է լափում, օգտակար կլինի, որ նաև ուշադիր լինի, թե ինչ են ասֆալտապատում:

Մեծ աշխարհ է, ինչ իմանաս՝ մինչև չիմանաս…

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 818

Մեկնաբանություններ