Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Միակ ճանապարհը

Միակ ճանապարհը
07.06.2025 | 21:59
Հունիսի 8
Միայն Իմ զորությամբ էր, որ քաջ ու հզոր մնացին միլիոնավոր հոգիներ, ովքեր այլապես կընկնեին ճանապարհի կեսին:
Հավատքը կենդանի պահվել ու փոխանցվել է ոչ թե փափկության մեջ ապրողների կողմից, այլ նրանց, ովքեր պայքարել, տառապել ու մեռել են Ինձ համար:
Այս կյանքը, որ ապրում է մարդը, ոչ թե հոգու, այլ մարմնի համար է. մարդը հաճախ ընդունում է կյանքի այն ձևը, որ լավագույնս է պատշաճում մարմնին և ոչ թե այն կերպը, որ հոգուն է պատշաճում:
Ես հանձնարարում եմ միայն այն կերպը, որ լավագույնս է հարմարում Հոգուն:
Ընդունեք կյանքի այն կերպը, որ Ես լավագույնն եմ համարում, և ահա իբրև արդյունք սքանչելի կերպարանավորում կստանաք. մերժեք այն, և ահա ձեզ համար սահմանված Իմ ծրագիրը ոչնչի կվերածվի:
Ձեր լավագույն աղոթքը անպատասխան կմնա, կուշանա առաջադիմությունը ձեր հոգու, և նեղություններն ու ցավերը կկուտակվեն ձեզ վրա:
Ձեզանից ամեն մեկը թող փորձի պատկերացնել իր հօգին` իբրև մի երրորդ դեմք, որ դաստիարակվում է մեր կողմից. Իմ և քո կողմից. այդ ժամանակ հաղորդակից կդառնաք այդ կանոնին ու կրթությանը, կհրճվեք այդ հաղորդությամբ:
ՈՒրեմն քո հոգուց զատված` կանգնիր Իմ կողքին և ուրախացիր այդ դաստիարակությամբ և հրճվիր` տեսնելով քո առաջադիմությունը:
Դիտվել է՝ 683

Մեկնաբանություններ