Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ամենամեծ հանցանքները գործվում են ժողովրդի անունից

Ամենամեծ հանցանքները գործվում են ժողովրդի անունից
09.06.2025 | 11:40

Էդ աղանդավոր կամակատարին մեկդ բացատրեք, որ Եկեղեցին ժողովրդինը չէ, Եկեղեցին Տիրոջ տունն է։

Քահանան իր իշխանությունը ո՛չ թե ժողովրդից է ստանում, այլ Տիրոջ առաջ օծվելով։

Հերիք է ժողովրդի անունից ամեն ինչ պղծեք ու փչացնեք, անորակ թշնամական քարոզիչներ։

Ամենամեծ հանցանքները գործվում են ժողովրդի անունից...

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 565

Մեկնաբանություններ