Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք

Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք
09.06.2025 | 19:48

Անվստահության գործընթացի տրամաբանությունն արմատապես փոխվել է: Այդ պրոցեսի մեջ շատերը կարող են և կարող էին տեսնել քաղաքական խարդավանք, քաղաքական շահ, միջկուսակցական պայքար, դիվիդենտ շահելու հնարավորություն կամ դիվիդենտի կորուստ, քաղաքական մրցակցության խնդիր կամ մրցակից քաղաքական ֆիգուրանտների թուլացման խնդիր:Այսօր էլ կարող են տեսնել և այդ իրավունքից կամ կասկածի ու չվստահելու իրավունքից նրանց ոչ ոք երաշխավորել չի կարող :

Բայց ՀԱԵ-ն փոխել է ներքաղաքական և ներհանրային դիսկուրսների խաղի մակարդակը արմատապես վերջին իր գործողություններով : Երբ փաստացի արտաքին աշխարհի հոգևոր հարթակներում և հոգևոր հանրույթների մոտ բացարձակապես այլ դիրքորոշումներ և պահանջներ է բարձրացրել, որոնք Հայաստանի ներկայիս վարչակարգին արգելված է անել: Հայկական իրավատերության, հոգևոր ժառանգության, հայկականության պատկանելիության և պահանջատիրության ՀԱԵ-ի դիրքավորումը բացել է մեկ այլ մակարդակի իրավիճակ վերջին զարգացումների լույսի նեքո: Փաշինյանը բաց և անթաքույց պատերազմ է հայտարարել այդ դիրքորոշումներին, որովհետև դրանք քանդում են իր իշխանության վերարտադրման երաշխավորների մոտ ստանձնած իր պարտավորությունների ողջ կոնստրուկցիան: Հնչել են բարձրագույն մակարդակով թեզեր, պնդումներ և եզրահանգումներ ՀԱԵ-ի մակարդակով, որոնք բացառապես ազգային շահերի ծիրում են, որի արդյունքում Ադրբեջանից Փաշինյանին հիմա դեմ են տրվել հանգամաքներ՝ իրավիճակին չտիրապետելու կամ երկակի խաղ տանելու մեղադրանքով: Փաշինյանի նախաձեռնած ՀԱԵ-ի դեմ ողջ պայքարի տրամաբանությունը ման եկեք Ադրբեջանի առաջ իր դիրքերի և խոստումների վերականգնման և կասկածների չեզոքացման, վստահության վերակենդանացման տրամաբանության մեջ:

Այս իրավիճակում հենց ՀԱԵ-ն իր վրա է վերցրել մի մեծագույն բեռ, «հայ»-ադրբեջանական այսօրվա վարչակարգերի համատեղ և աննախադեպ հարձակումներին, բարոյազրկումներին և դիվերսիոն գործողություններին դիմակայելը: Դիմակայել խելացի ու իմաստուն, դիմակայել անսխալ ու անվրեպ, ընկալելով, որ ՀԱԵ-ի դեմ պայքարում օգտագործվում են և դեռ օգտագործվելու են ամենաճղճիմ և անբարո գործիքներն ու սադրանքները: Շեշտում եմ՝ խնդիրը ՀԱԵ-ն է որպես հզորագույն հայկական ինստիտուցիոնալ կառույց, և պայքարը նրա էդպիսինը լինելու չեզոքացմանն է ուղղված, ոչ թե ենթադրյալ կուսակրոնության ուխտը խախտած Վեհափառի դեմ պայքարը: Կուսակրոնության խախտման «այոն» կամ «ոչը» իրականությունը շղարշող գործիք է ու խայծ, որը կիրառվում է 26 տարի կաթողիկոս հանդիսացող Գարեգին Բ-ի դեմ : Իրականում այս երկրում մատների վրա կարելի էր հաշվել էնպիսիքին, որոնք իրենց թույլ կտային երեխային շանտաժ անել հորով և հորը շանտաժ անել երեխայով:Սրանք դա էլ արեցին:

Փաշինյանի ամենօրյա և սիստեմատիկ շանտաժը ՀԱԵ-ի նկատմամբ ընկալեք և ընդունեք որպես սիստեմատիկ հաշվետվություն Ադրբեջանի առաջ առ այն, որ նա հավատարիմ է այն կոնստրուկցիային, որի ուժով վերարտադրվելու է և ոչինչ չի խախտի, միայն, թե այդ կոնստրուկցիան չփլվի:

Այդ կոնստրուկցիան փլում է հիմա ՀԱԵ-ն, խաղի տրամաբանությունն արմատապես փոխվել է և փոխվել է նաև անվստահության գործընթացի տրամաբանությունը: Կոչս այս պատերազմում քաղաքական երկու կենտրոնական դերակատարներին՝ երկու ընդդիմադիր խմբակցություններին: Պատերազմն այլևս բաց է ընթանում: Անվստահության գործընթացը այլևս զուտ հավանականության կամ անհավանականության հորիզոնականներում դիտարկելու , հաշվելու գործընթաց չէ, այլ must do-ի՝ պարտադիրի տրամաբանության:

Անվստահության գործընթացին պետք է տալ «քաղաքական գիլյոտինի» գոյության տեսք, ոչ թե դրա բացակայության: Այդ «գիլյոտինը» պետք է առկա լինի այդ դահլիճում, ոչ թե բացակա: Այլ կերպ ասած՝ երկու ընդդիմադիր խմբակցությունները այդ «գիլյոտինը» պետք է տեղադրեն ԱԺ-ում , ոչ թե քննարկեն դրա առկայության և գործարկման նպատակահարմարությունը կամ տակտիկան:

Քաղաքական ռեժիմների և համակարգերի մասնագիտական իմ փորձն ապացուցում է, որ ավտոկրատն ու դեսպոտը միայն արդեն փոքր գործընթացից, որի թիրախն անձամբ ինքն է, բացարձակ այլ վարքաբանություն է որդեգրում, երբ կա «գիլյոտին», և այն այլ է լինում, երբ այն չկա: Փաշինյանի տարերային վարքաբանությունը, կասկածամտությունը, ինքնավստահությունն ու վախը բացարձակ այլ մակարդակի են լինելու, երբ նա տեսնի, որ այդ դահլիճում, պատկերավոր ասած, տեղադրված է «գիլյոտին» բացառապես մեկ նպատակով, և այդ նպատակը ինքն է:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 768

Մեկնաբանություններ