Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ոչ միայն մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի անունից խոսել

Ոչ միայն մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի անունից խոսել
10.06.2025 | 20:05

Երբ մարդ հետագիծ չունի կամ նրա անցյալը սոսկ ամբողջանում է ստելով ինքնահաստատվելու և շուրջբոլոր ատելություն տարածելու դատարկաբանությամբ, անհնար է նմանից ակնկալել ողջախոհ ու արդյունավետ քայլերի հաջորդականություն: Այդպիսինին ոչ միայն պետք է մերժել, այլև թույլ չտալ ժողովրդի և պետականության անունից խոսել:

Ցավոք, մեզ մոտ ժողովրդի և պետականության անունից ավելի բարձրագոչ ու հպարտ արտահայտվում են նրանք, ովքեր ոչ միայն չունեն որևէ մնայուն դրական հետագիծ, այլև պետություն ստեղծելու, պաշտպանելու և այն կայացնելու ճակատագրական պահին կամ թաքստոցում էին կամ՝ դեռևս չծնված:

Ճանապարհ անցած և հետագիծ ունեցող անհատների համար որքան էլ դժվար, բայց, միևնույն է, անպատվաբեր է նմաններին հանդուրժելը:

Սենոր Հասրաթյան

Դիտվել է՝ 638

Մեկնաբանություններ