ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Մեր ուժերից վեր չէ Իշխանասարի ու մյուս ինքնիշխան տարածքների մաքրումը զավթիչներից

Մեր ուժերից վեր չէ Իշխանասարի ու մյուս ինքնիշխան տարածքների մաքրումը զավթիչներից
25.06.2025 | 13:52

Իսրայելի ավերածությունները տեսնելով էլ ո՞վ, ո՞ր գելի սիրտ կերածը կհամարձակվի խոսել Զանգեզուրի միջանցի, Զանգեզուրի վրա հարձակվելու մասին:

Իրանը հողին կհավասարեցնի:

Զանգեզուրն, իրոք, Աստծո պահած գառն է, կարևոր չէ՝ ով է պաշտպանողը, կարևորը՝ այդ երկիրը շահ ունի, ու այն համընկնում է մեր շահին:

Տերն իր պահած գառանն օգնելու հազար ձև գիտի, մեկն էլ՝ այլոց ձեռքով կրակից շագանակ հանելն է նրա համար:

Մնում է ափսոսալ, որ Իրանն ավելի վաղ չգիտակցեց, որ Գորիս-Կապան մայրուղուց էլ շահ ուներ. այն, ինչով այսօր անցնում են իրանական հսկա բեռնատարները՝ իսկական դժոխք է, ուղղակի՝ մի այծի ճանապարհ, ահռելի վթարներն ամեն րոպե՝ քթից կախ:

Սխալմամբ՝ հույսը դրել էր դավաճան իշխանության ու բարոյապես ոչնչացված բանակի հրամանատարության վրա, փոքրիկ հարց էր համարել՝ մեր ուժերի՜ն հասու:

Եվ հասու կլիներ, եթե Սյունիքն այդ օրերին ստոր հաշվարկով անտերության չմատնվեր, չձերբակալվեին ու ամիսներ շարունակ փակի տակ չպահվեին Սյունիքի բոլոր համայնքապետերը, ինչպես անցած դարերում հայ իշխաններին էին ձերբակալում թուրք շապուհներն ու սուլթանները:

Մայրուղին հանձնելիս՝ Սյունյաց զորքը հետ է քաշվել 2018-ից Արցախի հետնախորշերից պեղված ոմն դրածո ոչնչության՝ ժիրիկ պողոսյանի կողմից, ով առանց մի կրակոցի հանձնել էր Քարվաճառը, Բերձորը, Ջրականը, Սանասարը, բոլոր այն տարածքները, որ 30 տարի գտնվում էին Սյունիքի զորամիավորման վերահսկողության տակ:

Սա պիտի շատ լավ հստակեցնել վաղվա համար, թե չէ՝ որոշ հիմարների թվում է, թե մայրուղին հանձնել է այդ ծախու արարածից անմիջապես հետո հրամանատար եկած մեր համերկրացին՝ Արտակ Բուդայանը:

Այսօր էլ դեռ լրատվականներ կան, որ մայրուղու հանձնումը տգետորեն կապում են նրա անվան հետ:

Հիմա, երբ Իրան-Իսրայել հրադադար է, մեզ մնում է մնացածը. ՉՔՆԵԼ

Հաստատ մեր ուժերից վեր չէ և՛ մայրուղու վերադարձը, և՛ Իշխանասարի ու մյուս ինքնիշխան տարածքների մաքրումը զավթիչներից:

Թշնամու դեմ մեր պատերազմը վերջ չունի, անվերջ է, ով կասի՝ վերջ ունի, մեղմ ասած՝ այնքան էլ տեղեկացված չէ պատմությունից, հայի առաքելությունից, մեզ հետ կապված՝ Արարչի ծրագրերից:

Ուղղակի, ընդառաջ գնալ է պետք մեր առաքելությանը:

Լուսանկարում՝ 2017. Սանասարավանում տեղակայված զորամասի զինվորների մի մասը՝ հերթական զորավարժությունից հետո. դասընթացներ, պարգևատրումներ, տոնական միջացառումներ էին սկսվել 1-ին ԲԿ բոլոր ստորաբաժանումներում՝ Ջրականից մինչև Սյունիքի ողջ տարածք: Մի մասն էլ սահմաններում հերթապահության էին, ամենատոնական օրն էլ՝ զգոնությունը պարտադիր էր: Նրանց պարգևատրումներն էլ՝ ամփոփմանը:

Որդեկորույս մայրերը լիքը քաղցրավենիք էին բերել զինվորների համար, ուրախանում էին նրանց հետ, ինչպես իրենց զավակների հետ կուրախանային...

Հիմա կգտնվի՞ 44-օրյայից գեթ մի որդեկորույս մայր, ով ձեռքերը կբարձրացնի ու կպարի զորքի հետ...

Այ, էսքան բարոյալքվել են բանակն ու հասարակության վերաբերմունքը նրա հանդեպ:

Սուսաննա Բաբաջանյան

Դիտվել է՝ 126

Մեկնաբանություններ