Դե ի՞նչ, տպավորություն է, որ ՀՀ ընդիմադիր համարվող գրեթե բոլոր քաղաքական ուժերն իրար ավելի շատ են ատում, քան թե իշխող վարչախմբին, ՔՊ-ականներին առհասարակ:
Նրանք մեկը մյուսի մասին ավելի շատ վարկաբեկիչ տվյալներ, նյութեր, «հայերեն ասած»՝ կոմպրամատներ ունեն, քան թե նիկոլականների վերաբերյալ:
Զարմանալի է, չէ՞:
Հետո էլ կոչեր են հնչեցնում համախմբվելու, միանալու, համատեղ պայքարելու վերաբերյալ՝ իմանալով իրենց ատելության և իրար հետ ճանապարհ գնալու անհնարինության մասին:
Եթե այս վարչախմբի ներկայացուցիչների մասին դուք տվյալներ, կոմպրոմատներ չունեք, ապա շատ վատ է:
Շատ վատ:
Այդ դեպքում ուժային ու իրավապահ համակարգում ձեր թեկնածուներն ի՞նչ են արել:
Դե ի՞նչ, շարունակեք իրար գզգզել, վարկաբեկել ու հեղինակազրկել:
Կշահի երրորդը՝ Նիկոլը:
Ու արդեն կարծես հաղթում է, սկսել է շահել:
Մնում է կոշիկները մաքրի ու, տուշոնկամոգոնածների թեթև ձեռամբ կամ օրինակով, խցկվի վիլայեթապետություն:
Ախր, «պանդորայի արկղը» բացելիս՝ պետք է իմանային, թե ինչ արկղ են բացում և ում են բաց թողում:
Ռոբերտ Մելքոնյան