Պատմություն, մշակույթ, Եկեղեցի, հանրագումարում՝ ինքնություն: Քիչ թե շատ մտածող մարդիկ գիտեն, որ սրանք հենց ինքնությունը ոչնչացնելով են զբաղված: Հերթով, ծրագրված իրականացնում են: Եկեղեցու վրա զորք ուղարկելն էր պիղծի գերխնդիրը: Պիղծը իր տերերին պետք է ցույց տար, որ՝ տեսեք, սա էլ եմ անում, բայց այս ժողովուրդը, միևնույն է, չի ընդվզելու: Տերերը պետք է տեսնեն և համոզվեն, որ այս ժողովուրդը իմունիտետ չունի, որ իր ամենակարևոր արժեքների համար անգամ չի ցանկանում պայքարել: Հիմա շատերը գուցե նորից հիշեն ընդդիմությանը, թվարկելով այն բոլոր դրվագները, որոնք բոլորս գիտենք և տեսնում ենք: Հիշեն և ասեն, որ նորմալ կազմակերպող չկա, որ ժողովուրդների ինքնակազմակերպումը, էդ ինքնաբուխ-մինքնաբուխ բաները լոլոներ են: Ինքս էլ եմ տարբեր առիթներով ասել, որ լոլոներ են, ընդդիմության վերաբերյալ էլ եմ ասել շատ բաներ, բայց, ժողովուրդ ջան, դուք գիտե՞ք, թե Հայ Առաքելական Եկեղեցու ինչքան հավատավորներ կան: Երեկ սկի 5 տոկոսը չի ընդվզել: Դա արդեն ոչ ընդդիմության գործունեության հետ է կապված, ոչ էլ քաղաքական դասավորության: Եկեղեցու վրա զորք էին ուղարկել, և պետք էր ցույց տալ, որ այս ժողովուրդը չի պայքարում իր արժեքների համար: Այն փոքրաթիվ մարդիկ էլ, ովքեր դեռ պայքարում են, դրանց հարցերը կլուծենք: Հիմա գուցե այս ամենը հասկացող մարդիկ ասեն, դե գիտենք, բայց այդ ամենի մասին բարձրաձայնել պետք չի: Գիտե՞ք ինչ, աշխարհը ոչ իմ գրածով է այս ժողովրդի մասին կարծիք կազմելու, ոչ էլ ձեզանից որևէ մեկի գրածներով ու ասածներով: Աշխարհն արդեն տեսել է, թե խայտառակ պատերազմից հետո ինչպես դավաճանը վերարտադրվեց: Տեսել է, թե ինչպես են առանց լուրջ դիմադրության կործանում արժեքները, կործանում ինքնությունը: Աշխարհին պետք էր ցույց տալ, որ ժողովուրդն այդ ամենի հետ հաշտ չէ, որ չի պատրաստվում համակերպվել, ինչը չարվեց: Այնպես որ, եթե այս վերջին հնարավորությունն էլ չօգտագործենք, արդեն ոչ մի հույս փայփայել պետք չի: Սա նաև գրեցի, որ լռողներն ու ոչինչ չանողները գուցե հասկանան, թե այս ամենի նկատմամբ լոյալ լինելով իրենք ինչ են անում: Դուք ուղղակի թույլ և տկար մարդիկ չեք, դուք մարդիկ եք, որոնց հետ ինչ ուզեն՝ անելու են: Դուք մարդիկ եք, ում պատճառով վերջանալու է երկիրը, ավարտվելու է պատմությունը: Ասում են՝ սխալ է մարդկանց թույլ և տկար լինելու համար մեղադրելը. Ես, մեծ հաշվով, չեմ էլ մեղադրում, ուղղակի զզվում եմ ձեզանից և ուզում եմ, որ դուք դա իմանաք:
Արամ Աբաջյան