Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չէ, սա Հայաստանի պետության ֆիզիկական էվթանազիա է

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չէ, սա Հայաստանի պետության ֆիզիկական էվթանազիա է
11.12.2025 | 13:31

Բա իմացա՞ք՝ Գերմանիայից «թույն լուր» է հասել․ Հայաստանը Գերմանիայի հետ փաստաթուղթ է ստորագրել «ստրատեգիական համագործակցության» մասին և հաստատել է իր մտադրությունը՝ ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնել մինչև ստրատեգիական մակարդակ։

Մի քանի օր առաջ էլ ԵՄ մեկ այլ ներկայացուցիչ՝ Կայա Կալլասը, «խնդրում» էր Հայաստանին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ։

Լավ, էդ «տարօրինակ» Կալլասին հիմա չեմ քննարկելու, եկեք կանգ առնեմ Հայաստանի «եվրոպական ուղու» վրա։

Միանգամից նշեմ՝ ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանը համագործակցի բոլոր երկրների հետ, բայց խոսքը հենց ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ մասին է, ոչ թե Հայաստանի՝ Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հնարավոր ռազմական առճակատման պլացդարմի վերածման։

Ուրեմն, եթե չեմ սխալվում, Հայաստանի իշխանությունները խորացնում են հարաբերություններն այն ԵՄ-ի հետ, որը բացեիբաց պատրաստվում է պատերազմե՞լ Ռուսաստանի դեմ։

Եթե չեմ սխալվում, Հայաստանը պատրաստվում է խորացնել հարաբերություններն այն ԵՄ-ի հետ, որի ապագան կասկածի տա՞կ են դնում հենց ԵՄ երկրների ղեկավարները։

Հայաստանը պատրաստվում է խորացնել հարաբերություններն այն ԵՄ-ի հետ, որը Հարավային Կովկասի տարածաշրջանը դիտարկում է բացառապես թուրք-ադրբեջանական տանդեմի գերակայության պրիզմայո՞վ։ Հայաստանը խորացնում է հարաբերություններն այն ԵՄ-ի հետ, որը փաստացի գտնվում է լրջագույն քաղաքական հակամարտությա՞ն մեջ ԱՄՆ-ի հետ։

Հայաստանը խորացնում է հարաբերություններն այն ԵՄ-ի հետ, որը, ըստ ԱՄՆ նոր անվտանգության դոկտրինի, դիտարկվում է որպես քաղաքական միավորում, որը ապագա չունի՞։

Հայակական իշխանությունների եվրոաննորմալության պատճառը ես չգիտեմ, գուցե հայկական իշխանությունները ինչ-որ խելահեղ պատրանքներ ունեն, թե իբր կարելի է ԵՄ-ին «վաճառել» անզուսպ ռուսաֆոբիա՝ ինչ-որ արտոնությունների դիմաց։

Ուֆ, չգիտեմ։ Բայց մի րոպե, իսկ Հայաստանի իշխանությունները հիշո՞ւմ են, որ իրենք ԵԱՏՄ անդամ են, և Հայաստանի տնտեսությունը միլիարդների օգուտներ է ստանում ռուսական շուկայից, մինչդեռ ԵՄ շուկան Հայաստանի համար փակ է և բաց չի լինելու երբեք (չեք հավատում՝ հարցրեք մոլդովացիներին ու ուկրաինացիներին)։

Կամ գուցե հայկական իշխանություններն ընդհանրապես ԵՄ չե՞ն գնում, այլ գնում են դեպի Թուրքիա՝ պարզապես փորձելով եվրոպական փաթեթավորմամբ գեղեցիկ ձևով ներկայացնել թուրքական յաթաղանը, որով ադրբեջանցիները կտորների՞ են բաժանելու Հայաստանը։

Սա Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա չէ, սա Հայաստանի պետության ֆիզիկական էվթանազիա է։

Եվ սա այդպես է՝ անկախ նրանից, դուր է գալիս ձեզ թավշյա իշխանության քաղաքականությունը, թե ոչ:

Արման ԱԲՈՎՅԱՆ

Դիտվել է՝ 1105

Մեկնաբանություններ