Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ստեղծվեց նոր միջավայր, և «բարիք գործելու» մրցավազք սկսվեց

Ստեղծվեց նոր միջավայր, և «բարիք գործելու» մրցավազք  սկսվեց
15.04.2025 | 11:41

Ես մեծացել եմ մի միջավայրում, որտեղ ընդունված էր բարիք գործել և մոռանալ դրա մասին, որտեղ բարիք գործելը սովորական երևույթ էր՝ հաց ուտելու, ջուր խմելու նման: Մարդիկ բարիք էին գործում՝ առանց դրա մասին բարձր գոռալու և բոլորին իմաց տալու, հաճախ նույնիսկ գաղտնի էին օգնություն ստանում դրա կարիքն ունեցողները, իմացողներին արգելված էր խոսել դրա մասին, և դա անողները իրենց ո՛չ Աստված էին կարծում, ո՛չ բարերար, ո՛չ էլ արժանավոր, հակառակը, ամեն օր Աստծո առաջ խոնարհվում և ներում էին հայցում մեղքերի համար:

Հետզհետե կորավ այդ միջավայրը. ոմանք ցրվեցին աշխարհով մեկ, ոմանք կյանքից հեռացան, ոմանք էլ մոռացան, բարիքի ոգին անէացավ:

Փոխարենը՝ ստեղծվեց մի նոր միջավայր, որտեղ բարիք գործելու մրցույթ սկսվեց, և ամեն մի բարիք գործող կռիվ էր տալիս, որ իր անունը առավել բարձր թնդա մարդկանց ականջներին, իր արածը ավելի լայն տարածում ստանա, ավելի շատերն իմանան՝ տեսեք, այս մարդը բարերար է:

Այստեղ էլ ծնվեց Սատանան:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4415

Մեկնաբանություններ