ՀՀ քաղաքացին ավտոմեքենայով մուտք է գործում Վրաստան, որտեղ մնում է մի քանի օր: Հայաստան վերադառնալուց, հայ-վրացական սահմանին վրացի սահմանապահները վերջինիս տեղեկացնում են, որ տուգանք ունի և պահանջում են այն տեղում վճարել...
Մեր պաշտպանության նախարարությունը որոշել է, որ օրենք խախտելով ավելի լավ է քար լռություն պահել, քան թե փորձել բացատրել ու մեկնաբանել Փաշինյանի անպատասխանատու, Բանակն արատավորող հայտարարությունները...
Իրոք, որ ծանր աշխատանք է տիկին Գալյանին հասել՝ խղճի, արժանապատվության, արդարադատության, ազնվության, հայրենասիրության, հայապահպանության, ինքնության դեմ կռվելը հե՞շտ գործ է...
Հայ Առաքելական Եկեղեցու և Հայաստանում Քրիստոնեության պաշտպանության նորաստեղծ կոմիտեի և նրա նպատակի, Հայաստանի իշխանությունների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու առաջնորդի և մի շարք այլ հոգևորականների նկատմամբ կատարվող անբարո և հանցավոր գործուղությունների, հակազդեցության ձեռնարկվող և ձեռնարկվելիք միջոցների շուրջ է մեր հարցազրույցը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հետ:
ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հերթական անգամ բաց տեքստով արձանագրում է այն, ինչ վաղուց ակնհայտ է․ Հայաստանը չի կարող անսահմանափակ ժամանակով միաժամանակ մնալ թե՛ ԵՄ-ի, թե՛ ԵԱՏՄ-ի տիրույթում...
Ամենայն Հայոց կաթողիկոսին ոչ ոք չի կարող գահընկեց անել, եթե նա ինքը չի հրաժարվել աթոռից կամ եթե չի ընդունել այլ կրոնական ուղղություն (կաթոլիկ, իսլամ կամ այլ)...
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...