-Էս ո՞ւր, ա՛յ ախպեր, չլինի՞ հետ ես գալիս: Բա ասում էիր` էդ երկրում կյանքը ուրա՜խ է, ապրուստը` ձրի՜:
-Տո չէ, հա՛: Ամեն տեղ նույն զիբիլն ա` տարբեր տոպրակներում:
-Պարոն գնդապետ, բերման ենթարկված քաղաքացի Նապաստակը վերջապես խոստովանեց, որ ինքն է սպանել քաղաքացիներ Գայլին ու Վայրի խոզին և բռնաբարել գյուղաբնակ երեք անչափահաս աղվեսուհիների:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...