Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը ամերիկացի հանրահայտ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզերի հետ կարող է պայքարի ելնել միայն այն բանից հետո, երբ լրանա կազմակերպության հետ ռուսաստանցու ունեցած պայմանագրի ժամկետը: Ինչպես նշում է Նուրմագոմեդովի մենեջերը, նրան մնացել է միայն մեկ մրցամարտ անցկացնել ու դրանից հետո ազատ է իր քայլերում:
Լուրեր են շրջանառվում, որ Գերմանիայի ֆուտբոլային ընտրանու և Մյունխենի «Բավարիայի» նախկին դարպասապահ Օլիվեր Կանը կարող է պաշտոն ստանալ հարազատ ակումբում: Ըստ Bild-ի` մյունխենցիների ներկայիս նախագահ ՈՒլի Հյոնեսը մտածում է առաջիկա երեք տարում ակումբի նախագահի պաշտոնը լքելու մասին:
Ինչպես հայտնի է, ընթացիկ տարվա ամռանն իտալացի մասնագետ Մաուրիցիո Սարին նեապոլյան «Նապոլի» ակումբից, որը վերջին տարիներին սկուդետեի չեմպիոնության համար համառ պայքար էր մղում Թուրինի «Յուվենտուսի» հետ, տեղափոխվեց «Չելսի»:
«Բարսելոնը» շարունակում է տարբերակներ փնտրել կիսապաշտպանական գիծն ուժեղացնելու համար: Թեկնածուներն առայժմ երկուսն են: Կատալոնցիների թիրախի կիզակետում, հարկավ, «Պարի Սեն Ժերմենը» ներկայացնող Ադրիեն Ռաբիոն է, սակայն դեռ պիտի կարողանալ նրա տրանսֆերը ձեռք բերել:
Շախմատային թագի համար Լոնդոնում անցկացվող մրցապայքարում աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենն ու Միացյալ Նահանգները ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան երեկ հինգերորդ անգամ նստեցին դեմ հանդիման:
Արգենտինական «Ռիվեր Փլեյթի» կիսապաշտպան Էզեկիել Պալասիոսը պատրաստվում է ուղևորության Եվրոպա, որն իսկապես դարձել է ֆուտբոլիստների բարձր հարգը հավաստող գերագույն ատյանը:
Այս օրերին Թուրքիայում «Վերադարձը Արևմտյան Ադրբեջան՝ որպես մարդու իրավունքների գերակայության կարևոր պայման» թեմայով բավականին ներկայացուցչական միջազգային կոնֆերանս է ընթանում, որի շրջանակներում ՀՀ տարածքային ամբողջականության դեմ բազմաթիվ ելույթներ են հնչել...