-
05.03.2018|
10:37
Իտալական «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին հանկարծամահ է եղել 31 տարեկանում: Տոսկանական ակումբը գտնվում է ՈՒդինեզեում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրի «ՈՒդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի համարում:
-
02.03.2018|
14:16
Մինչև «Բետիսի» հետ անցած տարվա սեպտեմբերի 20-ի խաղը Մադրիդի «Ռեալը» ունեցել էր ֆանտաստիկ հանդիպումների շարք, որոնց ընթացքում, առանց ընդմիջման կամ դադարի, բոլոր մրցաշարերը հաշված, մրցակիցների դարպասը գրավել էր 73 անգամ:
-
02.03.2018|
14:13
Ֆուտբոլի Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի երկու դիմակայություն ունեցել էր խաղաղ ելք, իսկ դա նշանակում էր, որ հաղթողին որոշելու համար դրանք պարտադրաբար պիտի վերախաղարկվեին: Երկուսում էլ հյուրընկալող կողմն է հաղթանակի հասել:
-
02.03.2018|
14:12
Եթե մոտակա մեկ-երկու ամսում նոր պայմանագիր չկնքեն, արդեն այս ամառ հանրահայտ 19 ֆուտբոլիստ կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Ժողովրդական լեզվով ասած՝ կլինեն իրենց գլխի տերը: Փորձենք տեսնել, թե ովքեր են նրանք, ինչ ակումբ են ներկայացնում:
-
28.02.2018|
00:39
The Telegraph-ը գրում է, որ ակումբը դեռ որոշում չի կայացրել Արսեն Վենգերի վերաբերյալ, սակայն ղեկավարությունը նրան փոխարինող է փնտրում:
-
27.02.2018|
13:18
Փհենչհանում ավարտվել են Ձմեռային 23-րդ օլիմպիական խաղերը: Թիմային հաշվարկով ուժեղագույն է ճանաչվել Նորվեգիայի ընտրանին: Այն շահել է 14 ոսկե, նույնքան արծաթե, 11 բրոնզե մեդալ: 14 ոսկե մեդալ է և Գերմանիայի ընտրանու հաշվեկշռում, սակայն պակաս են վերջինիս նվաճած արծաթե ու բրոնզե մեդալները՝ համապատասխամաբար 10 և 7:
-
27.02.2018|
13:17
«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ ՈՒնաի Էմերիի խոստացած դժոխքներից մեկն իրականություն դարձավ. «Բարսելոնը» չներեց «Ժիրոնայի» նախահարձակ լինելը, օրացուցային նոր տարում հաջող մեկնարկած Մադրիդի «Ռեալը» շարունակում է հավատարիմ մնալ վերագտած խաղին, «Աթլետիկոն» ժխտում է սակավագոլ թիմ լինելու հավաստումը, Ժոզե Մոուրինյոն համակերպվում է ոսկե մեդալների համար պայքարն ավարտված լինելու մտքի հետ, իսկ այդ ընթացքում Պեպ Գվարդիոլայի «Մանչեստր Սիթին» շահում է իսպանացի մարզչի օրոք իր առաջին տիտղոսը:
-
26.02.2018|
21:58
Մրցումային առաջին օրը ռուս գեղասահորդները թիմային մրցելույթներն ավարտեցին երկրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն կանադացիներին: Սակայն պետք է ասել, որ նրանք գերբարդ վիճակում էին հայտնվել տղամարդկանց մենասահքում Միխայիլ Կոլյադայի չափազանց անհաջող մրցելույթից հետ, ինչը ռուսների համար «ապահովեց» մեկնարկային սկիզբ ութերորդ տեղից:
-
26.02.2018|
14:05
Փհենչհանում տափօղակով հոկեյի մրցաշարի եզրափակիչում «Ռուսաստանից օլիմպիական մարզիկների» թիմը դրամատիկ պայքարում 4-3 հաշվով հաղթել է Գերմանիայի հավաքականին և վաստակել է չեմպիոնի տիտղոսը:
-
26.02.2018|
14:02
Հարավային Կորեայում՝ Փհենչհան ավանում հանդիսավորապես փակվել են 23-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, որոնց մասնակցել է 2925 մարզիկ 92 պետությունից: