Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

ԱԺ-Ն ԱՌԱՆՑ ՀՅԴ-Ի՞

ԱԺ-Ն ԱՌԱՆՑ ՀՅԴ-Ի՞
08.11.2011 | 00:00

Այս օրերին, նախընտրական փուլի շրջանակներում, քաղաքական տարբեր ուժեր փորձում են հնարավորն անել` իրենց ներուժն ի ցույց դնելու: ՀՅԴ-ն էլ, մարզային այցելությունների ժամանակ, թեև խիստ քննադատում է գործող իշխանություններին ու հատկապես երկրի տնտեսական իրավիճակը, այդուհանդերձ, ինչպես ականատեսներն են վկայում, դահլիճներում ու հրապարակներում քիչ թվով մարդիկ են հավաքվում, և դաշնակցականներին այս հանգամանքը խիստ մտահոգվելու առիթ է տվել: Ավելին, վերջերս որոշ վերլուծաբաններ կանխատեսում են, թե հաջորդ խորհրդարանում ՀՅԴ-ն ներկայացված չի լինի: Թերևս սրանք բավարար հիմքեր են, որ ՀՅԴ-ն սկսի լրջորեն անհանգստանալ: Փաստորեն, մարդիկ չեն վստահում նրանց ընդդիմադիր կեցվածքին, իսկ ապագա խորհրդարանում ընդդիմության տեղերի համար կյանքի ու մահու կռիվ է մղվելու:
ՀՅԴ-ին մնում է հույսը դնել սփյուռքի դաշնակցության հզոր պատվարի և գործող իշխանությունների բարի կամքի վրա: Թե ինչ կստացվի այս երկուսի հանրագումարից, առայժմ դժվար է ասել, քանի որ Հայ ազգային կոնգրեսը հայտարարել է, թե ընդդիմադիր մեծամասնությունն իրենցն է լինելու: Տեսնենք:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 801

Մեկնաբանություններ