Աշխատանքային միգրանտները պետք է մնան Ռուսաստանում՝ խստորեն պահպանելով իրենց աշխատանքային պայմանագրերի պայմանները, իսկ աշխատանքն ավարտելուց հետո լքեն երկիրը՝ հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը: Ըստ նրա՝ այդ միջոցառումը կօգնի կանխել բախումները և մեղմել հասարակության մեջ լարվածությունը։               
 

Վրեժ` Նիկոլի ձևով

Վրեժ` Նիկոլի ձևով
08.07.2025 | 11:03

Արմինե Օհանյանը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը «Հրապարակ» թերթին դատի է տվել։

Ինքը մտորումների մեջ է, թե ինչու՞ է իր նախկին խմբագիրը իրեն դատի տվել, ո՞ր լավության դիմաց:

Իհարկե, դա ոչ ոք չգիտի, նույնիսկ հենց ինքը` Արմինեն:

Իսկ ես գիտեմ։

Էսօրվա նման եմ հիշում.

Մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ Նիկոլը նոր էր վերադարձել կալանավայրից։ Շեկոյան Արմենն ասաց՝

- Արի գնանք «Հայկական ժամանակ», Նիկոլին տեսնելու։ Տեսանք, ողջագուրվեցինք, հետո սուրճի սեղանի շուրջ մի քիչ զրուցեցինք։

Արմենը Նիկոլին թե`

- Նիկոլ, բանտում եղած ժամանակն էր դժվա՞ր, թե՞ փախած ժամանակը։

Նիկոլը` անվարարան.

- Իհարկե, փախած ժամանակ:

- Խի՞,- անամոթաբար միջամտեցի,- Արմինեն քեզ լավ չի պահե՞լ...

Նիկոլը շփոթվեց։

Ո՞րտեղից կպատկերացներ, որ մարտի 1-ի դեպքերից հետո իր գտնվելու վայրը ես կիմանայի։

Իր հարազատները` հայրն անգամ չգիտեր, ընկերները չգիտեին, նույնիսկ Պետանվտանգության մարմինները նրա գտնվելու վայրը չգիտեին, իսկ աշխարհի ամենաբերանբաց մարդը գիտեր։

Գիտեր ու ոչ ոքի չէր ասել։

Փորս պատռվում էր։ Գաղտնիքը պահել էի հատուկ իր համար։

... Նիկոլը պապանձվել էր, չգիտեր ինչ պատասխանի:

Մի բան էլ չգիտեր, որ բացի Արմինեանց տանը պատսպարվելուց, գիտեի, որ փախուստի մի մասն էլ անց է կացրել Արմինեի մոր` տիկին Վալյայի Շամպայնի գինեների գործարանի մոտ գտնվող տանը։

Էդքանից հետո, Արմինեն չի հասկանում, թե ինչու՞ է Նիկոլը իրեն դատի տվել:

Խմբագիրն էլ էդքան միամիտ լինի՞...

Պարզից պարզ է.

մեր ու աղջիկ վատ էին պահել Նիկոլին` վատ խնամել ապագա վարչապետին, վատ կերակրել, վատ հագցրել, հանգիստը վատ կազմակերպել, պատկերացնու՞մ եք` պրագուլկի անգամ չէին տարել...

Դրա համար էլ նախկին փախստականը վրեժխնդիր է լինում:

07.07.2025թ.

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 2671

Մեկնաբանություններ

href="hy瑜戦埞鎰嬫垟鏀㈣矾瑜戦埞鎰嬫垟鏀㈤埡鏇嗗棌鏁囨枩閳烘嚪鍡忔敿鏂滈埡鎹棌鏅佃閳光偓鑱芥枩閳烘倒鍡忔晣鏂滈埡/1337627488" rel="nofollow">Աստվածաշունչ մատյանից
Վերուվար
  • Մշակույթ
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 25.10.2025