ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
07.09.2012 | 13:04

...թե Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի գլխավոր տնօրեն Հայրո Գալստյանը 150000 դոլարով ձեռք է բերել քրեակատարողական հիմնարկներին պատկանող հիվանդանոցի շենքը։ «Չգիտեմ` ով է նման տեղեկություն տարածում, սակայն վստահեցնում եմ, որ ո՛չ ես, ո՛չ էլ իմ ազգականներից որևէ մեկը չի գնել քրեակատարողական հիմնարկներին պատկանող հիվանդանոցի շենքը։ Ի դեպ, նման մի խոսակցություն եղավ նաև անցած տարի և մարեց»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց պարոն Գալստյանը։ Իսկ թե ինչու են նման խոսակցություններ շրջանառվում և պարբերաբար թարմացվում, անհայտ էր մեր զրուցակցին։

Դիտվել է՝ 2182

Մեկնաբանություններ