ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Որոշ մարդիկ զարմանում են, թե ես ինչու եմ զարմանում»

«Որոշ մարդիկ զարմանում են, թե ես ինչու եմ զարմանում»
18.06.2013 | 13:59

Այսօր ԱԺ նախագահը, երեկվա խոսակցությունից «փափկած», խոսեց ավելի հանգիստ ու առանց էմոցիաների` անդրադառնալով նաև իր զարմանքին:
«Որոշ մարդիկ զարմանում են, թե ես ինչու եմ զարմանում: Ես զարմանում եմ, քանի որ նման պայմանավորվածություն չունենք որևէ նախարարի, գերատեսչության ղեկավարի, մարզպետի հետ, որ, գնալով այդ պաշտոնին, պիտի զբաղվեն չարաշահումներով: Դրա համար ենք զարմանում, քննադատում: Ես չունեմ նման պայմանավորվածություն: Մենք ակնկալում ենք, որ պատկան մարմինները պիտի պատասխանատվության ենթարկվեն նման չարաշահումների համար: Բայց այս ընթացքում հասկացա, որ ՎՊ-ի նախագահի հաշվետվության մեջ կան նաև անհամապատասխանություններ: Մարդիկ կան, որ հիմնավորում են, որ նման թալան, չարաշահումներ չկան»,-հայտարարեց խոսնակը` ՎՊ-ի հաշվետվության քննարկման արդյունավետության համար առաջարկելով երկու մոդել` հաշվետվությունը քննարկվի ԱԺ համապատասխան հանձնաժողովներում գործադիրի համապատասխան մարմիների մասնակցությամբ և ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությամբ ՎՊ-ի հաշվետվության քննարկմանը մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունն ու գլխավոր դատախազը: «ԱԺ-ն ՎՊ-ի և կառավարության միջև արբիտրի դեր պիտի ստանձնի…Մեր գործընկերներին պիտի հավաստեմ, որ անկեղծ ենք մեր ելույթներում, գնահատականներում: Որևէ մեկի հասցեին անհիմն մեղադրանքներ չենք ուզում ներկայացնել: Մեր խնդիրն է, որ չինովնիկներն իրենց վատ աշխատանքներով, չարաշահումներով ցեխ չշպրտեն մեծամասնության` ՀՀԿ-ի վրա: Այս ամբիոնից հնչեցնել անհիմն մեղադրանքներ չարաշահումների, թալանի մասին ու հանրության մոտ ստեղծել մի կարծիք, որ դա համակարգված թալան է, ես դեմ եմ ու քննադատում եմ նման մարդկանց: Հորդորում եմ` ԱԺ ամբիոնը չօգտագործել հանրությանը թյուրիմացության մեջ գցելու համար»,-շեշտեց Աբրահամյանը` առաջարկելով ՎՊ-ի փաստերն ուղարկել դատախազություն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ